Շատերին թվում է ռուս խաղաղապահները եկել են բոլոր հшրցերը լուծվшծ են չեն հասկшնում որ այդ փաստшթղթից մինչև կյшնք երկար ճանապшրհ է Վարդան Պետրոսյшն

Դերասան Վարդան Պետրոսյանը զինադադարից հետո մեկնել է Արցախ, եղել մարտական դիրքերում, շփվել զինվորների հետ: ՈՄԱ–ի էջը տեսանյութ է հրապարակել նրա այցի մասին: Դերասանը խոսում է ստեղծված իրավիճակի և զինվորների հոգեվիճակի մասին:

«Շատերին թվում է, թե պատերազմը վերջացավ այս չարաբաստիկ համաձայնագրով, իրականում, դա այդպես չէ: Միգուցե ճակատամարտը վերջացավ, բայց պատերազմը շարունակվում է, ինչ ձևով է՝ ես չեմ կարող ասել: Մի քանի օր առաջ գնացի առաջնագիծ՝ հանդիպելու զինվորների հետ, նրանց տեսնելու, խոսելու, ինչ-որ տեղ նաև ոգեշնչելու:

Սպասում էի, որ տպավորություններս ցնցող պետք է լինեն: Զարմանալի հակասությունների մի ամբողջականություն, ինչպես մեր ամբողջ պատմությունը,- ասում է նա տեսանյութում և ընդգծում՝ հանդիպել է հերոսության, որը հագել էր համեստության զգեստ,- Այսինքն՝ համեստությունը, հերոսությունն ու խոնարհությունն այդպես միասին ես երբեք չեմ տեսել:

Շատերին թվում է, թե ռուս խաղաղապահները եկել են, սրանով բոլոր հարցերը լուծված են, բայց, իրականում այդպես չէ: Երբ ասում ես՝ գիտե՞ս զինվորները դեռ դիրքերը պահում են, առաջնագծում մեր զինվորներն են, մեր բանակն է կագնած, ասում են՝ ինչպե՞ս այդպես եղավ, ռուսները եկել են, ամեն ինչ որոշված է: Շատերը չեն հասկանում, որ այդ փաստաթղթից մինչև կյանք բավական երկար ճանապարհ է»:

Դերասանը նշում է, որ առաջնագծում զինվորները կանգնած են մահվան առջև, իսկ մահվան առջև կյանքն այլ երանգներ է ստանում: «Կյանքն այլ կերպ է իմաստավորվում, նրանք կյանքի իսկական ընկերներն են՝ մահվան դեմ կռիվ տվող, մենք իրավունք չունենք մոռանալ նրանց: Մեր կյանքի իսկական երաշխավորները նրանք են. գիտե՞ք՝ ինչքան խելոք են խոսում, որքան համով են կատակում:

Նրանց ընկերությունն ուրիշ է, ուրախությունն ուրիշ է, նրանց մի փոքր հաց ուտելն ուրիշ է, նրանց սուրճ խմելն ուրիշ է: Իրական ընկերը նրանց համար նա է, ով իրենց հանում է մահվան ճիրաններից: Նրանց համար իրենց կողքի ընկերը, ինչպիսի բնավորությամբ էլ լինի, իրենց գլխին տեղ ունի, ինչպես իրենք են ասում»,- ասում է նա: Տեսանյութի վերջում Վարդան Պետրոսյանը պատմում է, թե ինչպես է մարտական դիրքում հանդիպել որդուն՝ Հայկին. «Մի զարմանալի հանդիպում եղավ, տղայիս հանդիպեցի դիրքերում:

Ինքն էլ չգիտեր, անակնկալ էր իր համար, ինձ հեռվից տեսավ, մոտեցավ: Գրկախառնվեցինք ու շատ հակասական հույզեր, տրամադրություններ էին, որոնք ես դժավարանալու եմ բացատրել: Ես տղայիս մոտ միշտ շատ զգաստ եմ պահել ինձ, մենք շատ ջերմ ենք, բայց նաև զգաստ: Երևի իմ մեղքն է, որ չեմ կարողանում արտահայտել զգացումները անգամ այդ պարագայում: Նստեցինք, մի քանի րոպե զրուցեցինք: Այնտեղ մի զարմանալի զգացում ունեցա, կարծես բոլորն էլ իմ զավակները լինեին»:

 

աղբյուր

Հավանեցիք ? Կիսվեք Ձեր ընկերների հետ:
FUNNY BLOG
Яндекс.Метрика