«Յուրաքանչյուր ստի պայթյունի մասին կկիսվեմ դատական նիստից». Տաթև Սարգսյանն առաջին անգամ խոսեց Դիանա Տոռեսի հետ սկանդալի մասին. նա արդեն դատարան է դիմել

Վերջին օրերին համացանցում բուռն արձագանք գտավ դերասանուհիներ Դիանա Տոռեսի և Տաթև Սարգսյանի միջև ծագած սկանդալը. Տաթևը դիմահարդարներից մեկին գրել էր, որ չի ցանկանում իր լուսանկարները հրապարակվեն Դիանայի լուսանկարների կողքին, դա իրեն պատիվ չի բերում:

Դիմահարդարը դա ցույց էր տվել Դիանային: Ի պատասխան՝ վերջինս Ինստագրամի իր էջում հրպարակումներ էր արել Տաթևի մասին՝ մասնավորապես անդրադառնալով նրա բարոյականությանը, նշելով, որ Տաթևը «փողով դուրս է գալիս բիձեքի հետ»: Դիանայի Սթորի բաժինը ողողված էր Տաթևի մասին վիրավորական հրապարակումներով: Վերջինս մինչև այս պահը լռում էր, նա այս մասին առաջինը խոսել է Tert.am Life—ի հետ ու նշել, որ հարցը տեղափոխելու է իրավական հարթակ:

Տաթևն արդեն դիմել է դատարան: Ինչ վերաբերում է Դիանայի հարցազրույցներին, ըստ որոնց, Տաթևը հանդիպել է իր ընկերոջ հետ, նա ասաց, որ առանձին մեկնաբանություն հիմա չի տա, Դիանայի յուրաքանչյուր մեկնաբանությանն ու բառին կանդրադառնա դատարանում:

«Յուրաքանչյուր ստի պայթյունի մասին կկիսվեմ դատական նիստից: Հնչած անաստված և գարշելի նախադասությունը «իրեն նույնիսկ իր հայրը չէր սիրում» ևս պիտի գտնի հիմնավորում, ինչին սպասում եմ սրտատրոփ: Կպարզենք: Երբեք չեմ համակրել խեղկատակի վերածվողներին, այդ իսկ պատճառով էլ սկզբունքներս թույլ չտվեցին մանրանալ: Իսկապես, չեմ պայքարում որևէ մեկին նսեմացնելու մոլուցքով: Ցեխ նետելուց հիշեք` Ձեր ձեռքերին է այն մնում,- ասաց Տաթևը, ապա հավելեց,- Ես լոկ պաշտպանում եմ ինձ` սահման չունեցող թույնով ողողված հայտարարություններից, ցինիկ ապատեղեկատվություններից, ֆանտաստիկ երևակայությունից: Ուղարկված սպառնալիքների համար քրեական գործ չի հարուցվի, մեծահոգի կգտնվեմ: Կհանդիպենք դատարանում և, հուսանք, Օրդուխանյանը (Դիանա Տոռեսի իրական ազգանունն է, խմբ.) կներկայանա նիստերին»:

Հավանեցիք ? Կիսվեք Ձեր ընկերների հետ:
FUNNY BLOG
Яндекс.Метрика