Տղամարդիկ չեն կարող խաբել նման սկզբունքներով ապրող կնոջը

Շատերն են երջանկության որոնումների ճանապարհին հիասթափություն ապրել: Նրանք հոգնել են ժամանակը տղամարդկանց վրա զուր վատնելուց և սովորել են մենակության մեջ երջանիկ լինելու գաղտնիքը:

Նման կայացած կանայք չեն կարող իրենց կյանք թողնել ում պատահի. նրանք գիտեն, թե ինչպես պետք է ընտրել կյաքի ընկերոջ, որպեսզի նորից չհիասթափվեն: Արժանի տղամարդուն պետք է ընտրել հետևայալ սկզբունքներով.

Խուսափեք ցածր ինքնագնահատականով տղամարդկանցից Եթե նա չի կարողանում սիրել ու գնահատել իրեն, ապա ձեզ ևս չի կարողանա գնահատել ու սիրել: Գտեք այնպիսի տղամարդու, որը բարձր ինքնագնահատական ունի:

Համոզվեք, որ ընտանիքի և հարաբերությունների մասին ձեր տեսակետները համընկնում են Համոզվեք, որ նա պատասխանատվության զգացում ունի հարազատների, ընկերների հանդեպ: Փորձեք հասկանալ, թե ինչպես է տնօրինում գումարը և ունի կյանքում կարևոր պարտականություններ:

Մի հանդուրժեք նրա վատ վերաբերմունքը Եթե տղամարդը ագրեսիվ է, խուսափում է ձեզանից, ապա խոսեք նրա հետ այդ մասին, իսկ եթե նա չի փոխվում, պարզապես առաջ քայլեք:

Ուշադրություն դարձրեք ոչ թե խոսքերին, այլ քայլերին Եթե նա խոստումները տալիս է միայն տալու համար, ապա նման տղամարդուց պետք է հեռու մնալ:

Համոզվեք, որ նա ձեզ ներգրավում է իր կյաքի բոլոր ասպեկտների մեջ Եթե նա ուրախ է ձեզ տեսնել տանը, աշխատանքի վայրում, ընկերների միջավայրում, չի խուսափում ձեզ հարազատների հետ ծանոթացնելուց, ապա վստահ եղեք, որ դուք նրա համար կարևոր եք:

Պաշտպանեք ձեր շահերը Եթե կան հարցեր, որոնք ձեզ անհանգստացնում են, ապա խոսեք նրա հետ այդ մասին: Եթե տղամարդը հաշվի չի նստում ձեր զգացմունքները և չի փոխում իր պահվածքը, ապա ընտրեք նրան` ում հետ կկարողանաք լիարժեք ձգալ ձեզ:

Համոզվեք, որ նրա ներկայությունից չեք լարվում Դուք չպետք է լարվեք նրա հետ հանդիպման գնալու ժամանակ: Նրա կողքին պետք է ձեզ հանգիստ և հարմարավետ զգաք, իսկ եթե բացասական զգացողությունները ավելի շատ են, ապա դուք սխալ մարդու կողքին եք:

Рейтинг
( Пока оценок нет )
FUNNY BLOG/ автор статьи
Հավանեցիք ? Կիսվեք Ձեր ընկերների հետ:
FUNNY BLOG
Яндекс.Метрика