Սխալներ որոնք մենք թույլ ենք տալիս քնելուց առաջ

Քնելուց առաջ գաջեթների օգտագործումը ժամանակակից մարդու ամենավնասակար սովորություններից մեկն է ինչպես հաստատում է բժիշկ-քնաբան Ալյոնա Գավրիլովան։

«Երեկոյան Մոսկվա» թերթին տված հարցազրույցում մասնագետը պատմել է,որ քնից առաջ գաջեթների օգտագործումը հեռուստացույցի առջև քնելը վատացնում են քնի որակը,քանի որ թարթող կապույտ լույսը քչացնում է մելատոնինի՝ցիրկադային ռիթմեր կանոնավորող հորմոնի մակարդակը։

Ավելին քնից առաջ մարտաֆիլմերի լարված սյուժեներով ֆիլմերի և հաղորդումների դիտումը օրգանիզմին ստիպում է սթրեսի հորմոն արտադրել որը նույնպես խանգարում է քնել։ևս մեկ սխալ որը շատերը թույլ են տալիս քնելուց առաջ հագեցած ընթրիքն է։

Մասնագետը խորհուրդ է տալիս քնելուց առաջ շատ չուտել ինչպես նաև հրաժարվել կոֆեին պարունակող ըմպելիքներից մասնավորապես սուրճից և թեյից։Ընդ որում քաղցած քնել նույնպես չարժի՝եթե շատ եք ուտել ուզում կարելի է թեթև,ոչ կալորիական սնունդ ընդունել։

Ինչ վերաբերում է ալկոհոլին ոչ մեծ չափաբաժինը,հնարավոր է օգտակար լինի սակայն դրա մեծ քանակը միայն կվատացնի քնի որակը ընդգծել է մասնագետը։Քնից առաջ ինտենսիվ ֆիզիկական ծանրաբեռնվածությունը նույնպես վատ գաղափար է։«Սպորտով զբաղվելուց հետո առաջին փուլը օրգանիզմի ակտիվացումն է,որը տևում է մոտ չորս ժամ։

Դրանից հետո սկսվում է անկում,որի ժամանակ ավելի լավ են քնում» ասել է նա։Միաժամանակ նրա խոսքերով, քնից առաջ ոչ մեծ զբոսանքը,հակառակը,օգտակար է։

Հավանեցիք ? Կիսվեք Ձեր ընկերների հետ:
FUNNY BLOG
Яндекс.Метрика