Սա պետք է կարդան բոլոր ծնողները։Արտահայտություններ, որոնք պետք է երեխային ավելի հաճախ ասել

Եթե ուզում եք երեխայի հետ վստահելի հարաբերություններ կառուցել և բարձրացնել նրա ինքնագիտակցությունը, պետք է նրա հետ ճիշտ շփվել: Ներկայանցում ենք 7 արտահայտություն, որոնք պետք է երեխային ավելի հաճախ ասել:

1․ Ես քեզ սիրում եմ Երեխայի համար այս արտահայտությունը յուրաքանչյուր տարիքում շատ արժեքավոր է: Կարևոր չէ՝ նա քանի տարեկան է՝ 5, թե՞ 13: Դա նրան ուժ կտա:

2. Ես այնքան հպարտ եմ քեզնով Որպեսզի երեխան ինքնավստահ մեծանա, նրան հաճախ ասեք, որ հպարտ եք նրանով: Եվ կարևոր չէ՝ մրցույթում նա որ տեղը զբաղեցրեց:

3. Ամեն ինչ կարգին է, նորից փորձիր Երեխան պետք է հասկանա, որ անհաջողությունները ցանկացած գործընթացի կարևոր մասն են: Նրան մի նախատեք երկուսների համար, այլ խնդրեք մոտենալ ուսուցչին և վերահանձնել առաջադրանքը: Մի զայրացեք, որ նա չկարողացավ արտասանել բանաստեղծությունը:

Ավելի լավ է՝ խրախուսեք երեխային: Նա պետք է իմանա, որ հաջորդ անգամ ամեն ինչ կստացվի: Եթե դուք պարբերաբար կրկնեք, որ հավատում եք ձեր երեխային, նա կսովորի հաղթահարել դժվարությունները: Ապագայում նրա համար ավելի հեշտ կլինի հասնել իր նպատակներին:

4. Ես քեզ վստահում եմ Այս արտահայտությունը կարելի է սկսել երեխային ասել, երբ համոզված լինեք, որ նա պատրաստ է ինքնուրույն գործողությունների: Այդպիսի շփումը նրան վստահութjուն և պատասխանատավություն կներշնչի: Եթե ծնողները նրան վստահում են, նա չի կարող նրանց խաբել կամ հուսախաբ անել:

5. Շնորհակալություն Երեխային վաղ տարիքից ասեք շնորհակալություն, նույնիսկ եթե նա պարզապես հավաքեց խաղալիքները: Կարևոր չէ՝ դա նրան ինչպես հաջողվեց: Կատարման սխալների մասին կարելի է ավելի ուշ խոսել, նախ` շնորհակալություն հայտնեք աշխատանքի համար:

6. Օգնիր ինձ, խնդրում եմ Յուրաքանչյուրն ուզում է իրեն կարևոր և օգտակար զգալ: Երեխային խնդրեք ձեզ օգնել պարզ գործերում: Ժամանակի ընթացքում նա ինքնուրույն հետաքրքրություն կդրսևորի և կօգնի: Վերջում ավելացրեք. «Ինձ համար առանց քեզ դժվար կլիներ գլուխ հանել»:

7. Ես շատ ուրախ եմ, որ քեզ ունեմ Երեխայի հարաբերությունները շրջակա միջավայրի հետ ոչ միշտ են հարթ դասավորվում, հատկապես դեռահաս տարիքում: Դեռահասները սկսում են կասկածել, որ ծնողները սիրում են իրեն, ուստի նրան պարբերաբար ասեք, որ դուք ուրախ եք, որ նրան ունեք:

Երեխայի հետ մեծի պես շփվեք, բայց մի մոռացեք արտահայտել ձեր զգացմունքները: Ժլատություն մի արեք հաճելի բառերի հարցում, բայց չափից շատ մի գովեք: Այդ դեպքում նա կմեծանա ինքնուրույն, ինքնավստահ և շնորհակալ իր ծնողներին:

Рейтинг
( Пока оценок нет )
FUNNY BLOG/ автор статьи
Հավանեցիք ? Կիսվեք Ձեր ընկերների հետ:
FUNNY BLOG
Яндекс.Метрика