Որ ժամին եք դուք արթնանում,դա շատ բան կարող է պատմել ձեր մասին

Որ ժամին եք դուք արթնանում,դա շատ բան կարող է պատմել ձեր մասին։

04:00 և ավելի շուտ Ամենայն հավանականությամբ,ձեր կյանքը լի է սթրեսներով, դուք ատում եք ձեր աշխատանքը և ղեկավարին, սակայն չեք կարող աշխատանքից դուրս գալ, քանի որ պետք է գումար վաստակեք:

05:00 Դուք չափազանց պունկտուալ եք, վախենում եք ուշանալ: Դուք չափից դուրս շատ եք սուրճ ըմպում:

06:00 Դուք շատ կարգավորված անձնավորություն եք:Անգամ եթե ձեր աշխատանքը ուշ է սկսվում,դուք սիրում եք օրը վաղ սկսել, գուցե առավոտյան վազում եք կամ սպորտով զբաղվում: Դուք կարողանում եք ճիշտ կազմակերպել ձեր օրը:

07:00 Դուք կազմակերպված մարդ եք: Անկախ նրանից, թե երբ է ձեր աշխատանքը, դուք մի փոքր շուտ եք արթնանում: Դուք հանգիստ հասցնում եք ձեզ կարգի բերել և նախաճաշել:

08:00 Դուք 9:00-ից 18:00-ն աշխատողների կատեգորիայից եք: Ձեր կյանքը բավականին ձանձրալի է և մոնոտոն: Դուք ճնշվում եք ձեր աշխատանքից, ինչն էլ ազդում է ձեր ընտանեկան կյանքի վրա:

09:00 Դուք էլ 40-ժամյա աշխատանքային շաբաթ ունեք, սակայն անկազմակերպ եք: Վեր կենալուց առաջ դուք առնվազն 2 անգամ անջատում եք զարթուցիչը: Դուք շարունակ բողոքում եք աշխատանքից և երազում արձակուրդի մասին:

10:00 Դուք ստեղծագործ բուերի դասին եք պատկանում: Սկզբում մինչև գիշերվա ժամը 2-3-ը արթուն եք մնում աշխատելով, իսկ ապա առավոտյան քնում: Սա ձեզ համար օգտակար է, քանի որ բոլոր լավագույն մտքերը գալիս են գիշերը:

11:00 Այս ժամին սովորաբար արթնանում են գիշերային հերթափոխով աշխատողները: Այդ պարագայում ոչ մի աննորմալ կամ արտառոց բան չկա այս ժամին արթնանալու մեջ:

12:00 Դուք ողջ գիշերն անցկացնում եք համակարգչի առաջ, գիրք եք կարդում կամ էլ հեռուստացույց դիտում, և այսպես մինչև 05:00-ն: Հավանաբար դուք fast food-ի և այլ անառողջ սննդի սիրահար եք:

Հավանեցիք ? Կիսվեք Ձեր ընկերների հետ:
FUNNY BLOG
Яндекс.Метрика