Շաբաթվա որ օրն եք ծնվել։Պատասխանը կպատմի բնավորության մասին

Երկուշաբթի: Այս օրերին ծնված մարդկանց հարկավոր է միշտ սիրահարված լինել: Ստեղծագործող են, տաղանդավոր, միշտ պաշտպանում են իրենց նպատակները:

Երեքշաբթի: Թեև առաջին հայացքից դժվար է դա հասկանալ, կարող են մասսայական դիմադրություն կազմակերպել: Կարողանում են իրավիճակին այլ տեսանկյունից նայել, նրանց գիտակցությունը երբեմն հնարավորություն է տալիս կյանքին ավելի լայն դիտանկյունից նայել:

Չորեքշաբթի: Իմաստուն են, փիլիսոփայական, հասուն մտածողություն ունեն: Կարողանում են հաջողել կյանքում, ձգում են դրական և հետաքրքիր մարդկանց:

Հինգշաբթի: Սիրում են ճանապարհորդել, ամենուր արկածներ են որոնում: Հաջողությունը հաճախ է ժպտում նրանց: Երիտասարդ տարիներին կարող են հիմարություններ անել, բայց հասուն տարիքում իմաստություն են ձեռք բերում:

Ուրբաթ: Եթե չեք կարողանում ճիշտ որոշում կայացնել, դիմեք նրանց: Նրանց ինտուիցիան լավ է զարգացած: Բացի այդ՝ այս օրերին ծնված մարդիկ բարեսիրտ են, հոգեպես հարուստ:

Շաբաթ: Կարող եք վստահել նրանց: Ուշադիր են, ազնիվ, հավատարիմ իրենց համոզմունքներին: Հավատարիմ ընկերներ են, կարող են դաժան լինել անբարյացակամ մարդկանց հետ:

Կիրակի: Հաճախ են ջրից չոր դուրս գալիս: Խարիզմատիկ են, միշտ ուշադրություն են գրավում: Կարողանում են թաքցնել իրենց տխրությունը:

Рейтинг
( Пока оценок нет )
FUNNY BLOG/ автор статьи
Հավանեցիք ? Կիսվեք Ձեր ընկերների հետ:
FUNNY BLOG
Яндекс.Метрика