Մի օր նրա հայրը կանչում է որդուն և տալիս է մի պարկ լցված մեխերով և ասում

Նա մի որդի ուներ որը շատ շուտ բռնկվող ու անզուսպ տղա էր: Մի օր նրա հայրը կանչում է որդուն և տալիս է մի պարկ լցված մեխերով և ասում։ Ամեն անգամ երբ չկարողանա իր բարկությունը զսպել,մեխ խփի գերանի վրա։

Առաջին օրերին գերանի վրա շատ մեխեր հայտնվեցին:Հաջորդ շաբաթ նա սովորեց ավելի զուսպ լինել և մեխերի թիվը կրճատվեց:Երիտասարդը հասկացավ,որ ավելի հեշտ է զսպել իրեն քան մեխ խփել:Ու մի օր էլ նա զգաց որ լիովին տիրապետում է իրեն և մեխ չխփեց գերանին:Նա ուրախծացած եկավ հոր մոտ և պատմեց,որ ձեռք է բերել ինքնատիրապետում:

Այս անգամ հայրը նրան ասաց որ ամեն անգամ,երբ կարողանա զսպել իրեն և չբարկանա,թող մի մեխ հանի: Ժամանակն անցնում էր…Եվ ահա եկավ այն օրը,երբ գերանին ոչ մի մեխ այլևս չկար:Նա եկավ հոր մոտ և պատմեց նրան այդ մասին:Հայրը նրան տարավ գերանի մոտ և ասաց.«Դու շատ լավ կարողացար կատարել առաջադրանքը:

Բայց տեսնում ես,որքան շատ հետքեր են մնացել գերանի վրա:Այն երբեք առաջվա նման չի լինի Երբ մարդուն վիրավորում ես բարկացած ժամանակ ահա այսպիսի սպիեր ես առաջացնում նրա ներսում Եվ հետո ինչքան էլ ուզում ես ներողություն խնդրի…միևնույնն է…սպին մնում է:»

Рейтинг
( Пока оценок нет )
FUNNY BLOG/ автор статьи
Հավանեցիք ? Կիսվեք Ձեր ընկերների հետ:
FUNNY BLOG
Яндекс.Метрика