Մեր բնավորությունը և խառնվածքը անդրադառնում է մեր դիմագծերի և արտաքինի վրա: Շրթունքները մարդու ամենազգայուն հատվածներից է, դրանք կարող են շատ բան պատմել մարդու մասին:

Մեր բնավորությունը և խառնվածքը անդրադառնում է մեր դիմագծերի և արտաքինի վրա: Շրթունքները մարդու ամենազգայուն հատվածներից է, դրանք կարող են շատ բան պատմել մարդու մասին:

N1 Հաստ շուրթեր Այսպիսի շրթունքներ ունեցողները տարբերվում են ուժեղ բնավորությամբ, որը թաքնվում է փափուկ արտաքինի տակ: Նրանք սովոր չեն բղավել իրենց ուժի և քաջության մասին, սակայն բարդ իրավիճակում պատրաստ են գործողությունների: Այսպիսի մարդիկ ունակ են պաշտպանել մտերիմներին: Նրանց համար տունն իրենց ամրոցն է, իսկ ընտանիքը՝ ամենակարևորը կյանքում:

Նրանց, ում բախտը բերել է ունենալ գեղեցիկ և հաստ շրթունքներ միշտ աչքի են ընկնում նրբաճաշակությամբ և հմայքով, հիանալի գիտեն գայթակղելու միջոցները, սակայն երբեմն իրենց ավելի բարձր են դասում, քան մնացածներին և բավականին մեծամիտ են երևում:

N2 «Թիթեռնիկ» շրթունքներ Փոքրիկ և հաստ շրթունքները խոսում են հաճելի և թեթև բնավորության մասին: Այսպիսի շուրթերով մարդկանց վրա անհնար է նեղանալ կամ բարկանալ: Նրանք արևի նման են՝ շրջապատին պարգևում են ջերմություն և ուրախություն ու միշտ բաց են խոսակցության համար: Նրանց հետ շփումը միշտ հաճույք է պատճառում: Սակայն այսպիսի շփվող բնավորություն ունենալու հետ մեկտեղ նրանք լինում են կամակոր և եսասեր: Նրանք երբեք չեն ցանկանում անուշադրության մատնված լինել: Եթե նրանց դադարել ուշադրություն դարձնել, ապա կարելի է բախվել նույնիսկ վեճերի:

N3 Հաստ վերին շրթունք Այսպիսի շրթունքներով կանայք ի ծնե առաջնորդներ են, պատրաստ ամեն ինչ վերցնել իրենց վրա՝ և պատասխանատվությունը, և կառավարումը, կարևորը, որ յուրաքանչյուրը ենթարկվի: Ընտանիքում նրանք բավականին վստահելի անձնավորություններ են, ովքեր երբեք չեն գցում իրենց աշխատանքը և պարտականությունները ուրիշի վրա:

Ընդունակ են կարևոր որոշումներ ընդունել: Սակայն իրենց ցանկությունների իրականացման պահանջը հաճախ փչացնում են հարաբերությունները: Այսպիսի շրթունքներ ունեցողներն ունեն պայքարող բնավորություն, միշտ հասնում են ցանկալիին և երբեք մտածածից հետ չեն կանգնում: Նրանք չեն վախենում կյանքի դժվարություններից և միջոցներից, որոնց օգնությամբ կարող են հասնել հաջողության:

N4 Հաստ ներքևի շրթունք Այսպիսի շրթունքներ ունեցողները վառ և դրական անձնավորություններ են: Նրանց դժվար է նույն տեղում նստելն ու ոչինչ չանելը: Միշտ վստահաբար շարժվում են դեպի իրենց նպատակը և հասնում հաջողության ինչպես կարյերայում, այնպես էլ անձնական կյանքում: Նրանք հեշտությամբ մոտեցում են գտնում մարդկանց, սակայն չեն կարողանում հասկանալ, թե իրենք ինչ են ցանկանում:

Շրջապատի համար նրանց հետ միշտ ուրախ է, չնայած չափից դուրս ակտիվությունը երբեմն հոգնեցնում է: Այսպիսի շրթունքներ ունեցողները լինում են անզուսպ և նույնիսկ անհանդուրժող: Նրանք երբեք չեն լռի, եթե իրենց կարծիքը հակասում է շրջապատի կարծիքին: Երբեմն հենց դրա համար էլ սիրում են, իսկ երբեմն հենց դրա համար էլ՝ ոչ:

N5 Բարակ շրթունքներ Մեծ բերանը բարակ շրթունքներվ բաց և բարի բնավորության նշան է:Այսպիսի շրթունքներ ունեցող մարդիկ բաց անձնավորություններ են, ունակ հաղորդելու դրական Էներգիա և ուշադրություն գրավելու: Նրանց հետ հեշտ է ընդհանուր լեզու գտնել:

Սակայն չնայած այդպիսի բաց բնավորության նրանք ունակ են շրջապատին ներշնչել իրենց ցանկությունը և սեփական կարծիքը:Բարակ շրթունքներով մարդիկ բարդ բնավորություն ունեն: Նրանք ունակ են գայթակղել և գրավել, կարող են հանելուկային լինել, եթե դա նրանց անհրաժեշտ է՝ նաև բաց: Ամեն դեպքում նրանք յուրաքանչյուր իրավիճակից շահումով դուրս կգան:

N6 Բարակ և փոքր շրթունքներ Փոքր և բարակ շրթունքներ ունեցող մարդիկ ունեն բարդ բնավորություն: Նրանք շատ ընտրողաբար են մոտենում շրջապատին: Ոչ բոլորը կարող են նրանց հետ ընդհանուր լեզու գտնել: Սակայն նա, ով դարձել է նրանց ընկերը կարող է համզված լինել, որ միշտ աջակցություն և օգնություն կստանա ու երբեք դավաճանված չի լինի նրանց կողմից:

Նույնկերպ և ընտանիքում․ այսպիսի շրթունքներ ունեցող մարդիկ հավատարիմ և լավ ամուսիններ են: Չնայած նրան, որ իրենց ընտանիքում հնարավոր են վեճեր, դրանց պատճառը դավաճանությունը չի լինի: Նրանք հարգում են իրենց և իրենց ընտրությունը:

Рейтинг
( Пока оценок нет )
FUNNY BLOG/ автор статьи
Հավանեցիք ? Կիսվեք Ձեր ընկերների հետ:
FUNNY BLOG
Яндекс.Метрика