Մարդու բնավորության մասին կարելի է իմանալ նախընտրելի սուրճի տեսակով

Ամբողջ աշխարհում միլիոնավոր մարդիկ առավոտը սկսում են մի բաժակ սուրճով: Միայն Մեծ Բրիտանիայում 70 մլն մարդ առավոտյան սուրճ է խմում: Վերջերս գիտնականները նաև պարզել են, որ սուրճն օգնում է ոչ միայն արթնանալուն, այլ նաև տրամդրում աշախատելուն:

Քո նախընտրելի սուրճը խոսում է քո բնավորության մասին: Հոգեբան Ռամանի Դուրվասուլան հետևել է սուրճի սիրահաներին և փորձել կապ գտնել սուրճի տեսակի և մարդու բնավորության միջև:

Մասնակիցների թվում նա առանաձնացրել է ինքնամփոփներին, մարդամոտներին, համբերատարի, բծախնդիրներին, աչալուրջներին, զգայուններին և սոցիալապես ակտիվներին:

1.Պարզվել է, որ սև սուրճի սիրահարները սովորաբար մաքրամոլներ են և չեն սիրում ավելորդություններ: Նրանք նախընտրում են պարզություն ամեն ինչում, կարող են լինել կտրուկ, անհամբեր և ամեն տեսակ փոփոխությունների դեմ:

2.Եթե դուք լատե եք խմում, ապա ձեզ դուր է գալիս բավականություն պատճառել այլոց, միաժամանակ առկա են բնավորության նյարդային գծեր:

3.Առավել պահանջկոտ են կապուչինո խմողները: Նրանք հակված են վերահսկման, առանձնահատուկ զգացմունքային են, հետևում են իրենց առողջությանը:

4.Լուծվող սուրճ խմողները հակված են գործերը հետաձգելուն, անգամ եթե դրանք շատ կարևոր են:

5.Իսկ սառը սուրճի սիրահարները խիզախ են և երբեմն իրենց անմիտ արարքներ կարող են թույլ տալ:

Рейтинг
( Пока оценок нет )
FUNNY BLOG/ автор статьи
Հավանեցիք ? Կիսվեք Ձեր ընկերների հետ:
FUNNY BLOG
Яндекс.Метрика