Ձեր ծննդյան ամիսն իր գույնը ունի։Իմացեք, թե ինչ է այն ձեզ համար նշանակում

Յուրաքանչյուր գույն առանձնահատուկ էներգետիկա ունի, որը կարելի է տարբեր ձևերով օգտագործել։ Աստղաբան Միշել Բերնհարդտը ասում է. «Գունաբանությունը որոշում է այն գույնը, որը պետք է կամ կարող է օգնել ձեզ հավասարակշռության գալ»։

Բոլորին էլ հետաքրքիր է իմանալ, թե որ գույներն են հովանավորում իրեն, ինչ են դրանք ասում ձեր և նրանց մասին, ովքեր ծնվել են այդ ամիսներին։ EnterTrain-ը առաջարկում է միասին պարզել գույների աստղաբանական գաղտնիքները։

Հունվար Գույնը.Կարամելային Առանձնահատկությունները.Տրամաբանություն,պրակտիկություն երկրայնություն

Երբ օգտագործել. Երբ կայունության և պատասխանատվության զգացման պակաս ունեք։ Նշանակությունը. «Կարգապահության և կայունության օգնությամբ այս գույնը թույլ չի տալիս մեր ամբիցիաներին պոկվել գետնից»։

Փետրվար Գույնը. Հագեցած մանուշակագույն Առանձնահատկությունները.Ոգեշնչում,երևակայություն Երբ օգտագործել Երբ հուզական լարվածություն եք զգում։ Նշանակությունը. «Վառ մանուշակագույնը օգնում է մեզ հասկանալ մարդկանց և մտերմանալ նրանց հետ, ովքեր շրջապատում են մեզ»։

Մարտ Գույնը. Վառ կարմիր Առանձնահատկությունները. Կարեկցող, ինտուիտիվ, փակ Երբ օգտագործել. Երբ ոգեշնչման կարիք ունեք և ուզում եք լսել ձեր ներքին ձայնը։ Նշանակությունը. «Լինելով հեքիաթային և մոգական՝ այս գույնը օգնում է միացնել գիտակցական և անգիտակցական աշխարհները»։

Ապրիլ Գույնը. Կարամելային Առանձնահատկությունները. Կրակոտ, կրքոտ, խիզախ Երբ օգտագործել. Երբ էներգիայի, ուժի ու խիզախության կարիք ունեք։ Նշանակությունը. «Այս գույնը օգնում է մարդուն ձգտել հաղթանակի՝ նրան առավելություն տալով բոլոր մրցույթներում»։

Մայիս Գույնը.Կանաչ Առանձնահատկությունները.Կայունություն, բարգավաճում, երիտասարդացում Երբ օգտագործել. Երբ ցանկանում եք ուժի և էության հավասարակշռության հասնել։ Նշանակությունը. «Այս գույնը նպաստում է առողջացմանն ու կայունությանը»։

Հունիս Գույնը. Ոսկեգույն Առանձնահատկությունները Խթանող,ոգեշնչող Երբ օգտագործել.Երբ շփման մեջ օգնության կարիք ունեք։ Նշանակությունը. «Էներգիայով և ուժով լեցուն այս գույնը լի է արևային լույսով»։ Հուլիս Գույնը.

Բաց կորալ Առանձնահատկությունները. Խնամք, քնքշանք, ըմբռնում Երբ օգտագործել. Երբ շրջապատի կողմից սիրո և հոգատարության կարիք ունեք։ Նշանակությունը. «Այս գույնը ասոցացվում է կանացի էներգիայի հետ։ Սրա օգնությամբ կյանքը լցվում է սիրով և խաղաղությամբ»։

Օգոստոս Գույնը.Նարնջագույն Առանձնահատկությունները. Վստահություն, ուժ Երբ օգտագործել. Երբ տառապում եք ամաչկոտությամբ ուզում եք ավելի համարձակ և կրեատիվ դառնալ։ Նշանակությունը. Այս գույնը ասոցացվում է ուժի և զորության հետ։

Սեպտեմբեր Գույնը. Կապտասև Առանձնահատկությունները. Իմաստուն, ստեղծագործ Երբ օգտագործել. Երբ հանգստի և կարգուկանոնի կարիք ունեք։ Նշանակությունը. « Այս գույնը նույնականացվում է գեղեցկության, անմեղության և իմաստության հետ»։

Հոկտեմբեր Գույնը. Երկնագույն Առանձնահատկությունները.Հանգստություն,հավասարակշռություն Երբ օգտագործել Երբ խաղաղության և հավասարակշռվածության կարիք ունեք։ Նշանակությունը. «Այս գույնը ոգեշնչում է մարդուն ուժեղ և վճռական լինել»։

Նոյեմբեր Գույնը. Բորդո Առանձնահատկությունները. Կրքոտ, մոտիվացնող, ակտիվ Երբ օգտագործել. Երբ զգայական արգելափակումից դուրս գալու կարիք ունեք։ Նշանակությունը. «Ուժեղ և կրքոտ այս գույնը նպաստում է զգացմունքների խորությանը, ուժին և սիրուն»։

Դեկտեմբեր Գույնը. Մուգ փիրուզագույն Առանձնահատկությունները. Լուսավորություն, խելք Երբ օգտագործել.Ճամփորդությունների և հետազոտությունների ժամանակ։ Նշանակությունը. «Այս գույնը իմաստնություն, ճշմարտություն և լավատեսություն է խորհրդանշում»։

Հավանեցիք ? Կիսվեք Ձեր ընկերների հետ:
FUNNY BLOG
Яндекс.Метрика