Հուզիչ պատմության գեղեցիկ նշանակությունը։Տղամարդն ամեն օր մահացած կնոջ լուսանկարը տանում է ծովափ

Սերը հզոր երեւույթ է, եւ այն գտնելը շատ դժվար է, իսկ առավել դժվար՝ պահելը: Սակայն իտալացի թոշակառու Ջուզեպե Ջիորդանոյի պատմությունն ապացուցում է, որ իսկական սերն ապրում է, նույնիսկ, մահվանից հետո:

Նրա կնոջ մահից անցել է արդեն 7 տարի, սակայն Ջուզեպեն երբեք չի բաժանվել նրանից: Կնոջ նկարը տղամարդն իր հետ տանում է ամենուր, սակայն կա մի ավանդույթ, որն առավել հուզիչ է:

Ջուզեպեն ամեն օր կնոջ նկարը ձեռքին գնում է Գաետայի լողափ, որտեղ երկար նայում է ծովին: Այս վայրը 70-ամյա տղամարդու համար հատուկ նշանակություն ունի, քանի որ ինքն ու կինն այստեղ են անցկացրել իրենց սիրո առաջին տարիները:

Ջուզեպեին այստեղ ամեն օր նկատել է մոտակա պիցերիայի սեփականատերը՝54-ամյա Ջիորջիո Մոֆան:Մի օր նա մոտեցել է տղամարդուն եւ հարցրել ամեն օր այստեղ կնոջ նկարը բերելու պատճառի մասին: Պատմությունը լսելուց հետո Ջիորջիոն շատ է տպավորվել եւ որոշել այդ մասին կիսվել իր ֆեյսբուքյան էջում:

«Մի քանի օր առաջ ես չգիտեի, թե ով է այս հրաշալի անձնավորությունը, իսկ հիմա գիտեմ, որ նա մեծ սիրահար է: Ես տեսել եմ, թե ինչպես է նա արտասվում: Կարծում եմ՝ մեր օրերում դժվար է գտնել նրա նման տղամարդկանց»,-գրել է նա:

Ջուզեպեն իր ապագա կնոջը Իդային հանդիպել է 1969 թ-ին: Այդ ժամանակ նա 16 տարեկան էր,Իդան՝ 17։

Metro.co.uk-ի փոխանցմամբ ծնողներն այնքան էլ հավանություն չէին տալիս երիտասարդների սիրուն, քանի որ Իդան մինչ ամուսնությունն արդեն հղիացել էր:

Զույգն ամուսնացել է 1969 թ-ին: Իրենց համատեղ կյանքի ընթացքում նրանք եւս 2 զավակ են ունեցել. Իդան մահացել է 2011 թ-ին՝ քաղցկեղից:

Հավանեցիք ? Կիսվեք Ձեր ընկերների հետ:
FUNNY BLOG
Яндекс.Метрика