Հոգեբանները պատմել են,թե ինչպես կարող եք մարդու մասին ճիշտ կարծիք կազմել՝ընդամենը մի քանի րոպե հետևելով նրան

Հոգեբանները պատմել են, թե ինչպես կարող եք մարդու մասին ճիշտ կարծիք կազմել՝ընդամենը մի քանի րոպե հետևելով նրան:Այն, թե ինչպես եք խաչում ձեռքերը, կբացահայտի ձեր բնավորության հիմնական գծերը:

Ձախ ձեռքը վերևում է Այդ դեպքում ժեստերի լեզուն խոսում է այն մասին, որ դուք հաճախ եք վստահում ձեր ինտուիցիային: Դուք կարողանում եք լսել ձեր ներքին ձայնը, և այն հիմանականում չի սխալվում: Ուրիշ մարդկանց մտքերը գուշակում եք նախքան այն պահը, երբ նրանք կսկսեն խոսել: Ձեր մեջ ապրում է ստեղծագործական մտահղացումներ իրականացնելու ձգտում: Դուք կարողանում եք այլ կերպ մտածել՝ տարբերվելով ուրիշ մարդկանցից: Դրա շնորհիվ իմանում եք բոլոր իրավիճակների թաքնված կողմերի մասին: Անձնական հարաբերություններում ձեզ մոտ ամեն ինչ լավ է դասավորվում՝ ձեր ջերմության և հասկանալու ունակության շնորհիվ:

Աջ ձեռքն է վերևումՁեր այս դիրքն ասում է այն մասին, որ դուք իսկական ռեալիստ եք: Դուք համարում եք, որ պետք չէ գործել առանց մտածելու, սակայն հաճախ գործողություններ եք կատարում զգացմունքների ազդեցության տակ: Նախքան որևէ մի բան ձեռնարկելը, դուք մի քանի անգամ մտածում եք և կշռադատում: Դուք պրագմատիկ եք, սակայն դա ձեզ չի խանգարում յուրաքանչյուր հարցին հումորով մոտենալ: Ձեր կատակները միշտ դիխուկ են: Եթե շրջապատից ինչ-որ մեկը ստում է, դուք դա իսկույն զգում եք: Իսկ ինչ վերաբերվում է անձնական փոխհարաբերություններին, դուք սովոր եք արտահայտել համառություն և միշտ հասնում եք ցանկալիին:

Դուք ձեռքերն այնպես եք խաչում, որ երևում է և աջ, և ձախ դաստակըԴուք միանշանակ կարողանում եք հասնել դրված նպատակներին:Առաջնորդի ձեր հատկությունները լիրաժեք արտահայտվում են:Դուք կարողանում եք ղեկավարել մարդկանց, բայց դա անում եք ճիշտ՝ արժանանալով նրանց վստահությանը: Շրջապատի մարդիկ գիտեն, որ ձեր կայացրած որոշումները միշտ ճիշտ են լինում:Եվս մի կարևոր գիծ. դուք ազնիվ եք: Դուք բաց մարդ եք, հենց դրա համար էլ ձեր ծանոթները հարգում են ձեզ:

Կա ձեռքերը խաչելու ևս մի տեսակ, երբ դաստակները չեն երևում: Այդ դիրքը հազվադեպ է հանդիպում: Եթե դուք այդ կատեգորիայի մարդ եք, ապա դա խոսում է այն մասին, որ պարփակված եք, նախընտրում եք վարել այնպիսի կյանք, որտեղ անհանգստությունը տեղ չունի: Ընդ որում, փորձում եք օգնել նրանց, ովքեր ունեն դրա կարիքը:

Рейтинг
( Пока оценок нет )
FUNNY BLOG/ автор статьи
Հավանեցիք ? Կիսվեք Ձեր ընկերների հետ:
FUNNY BLOG
Яндекс.Метрика