Հարևանուհիս հպարտանում էր թե ամուսնացել է հարուստ տղամարդու հետ պատահաբար տեսա որ շուկայում կանգնած կարտոֆիլ է վաճառում

Իմ հարևանուհի Լուսինեն երազում էր հարուստ ամուսին գտնել և ազատվել աղքատությունից որն իրեն շրջապատում էր:Նրա ծնողները հարբեցող էին,նա այդպես էլ կրթություն չստացավ և աշխատում էր որտեղ պատահի:Թե ինչպես նրան հաջողվեց հարուստ երկրպագու գտնել,ես չգիտեմ:

Այդ տղամարդը շատ սոլիդ էր,թանկարժեք մեքենա էր վարում,բայց բավականին մեծ էր տարիքով մոտ 50-60 տարեկան:Երկու ամսում Լուսինեն կերպարանափոխվեց թանկարժեք հեռախոս ունեցավ,իսկ հետո էլ տեղափոխվեց ընկերոջ տուն:Դրանից հետո մեր թաղամասում հազվադեպ էր երևում:Ժամանակ առ ժամանակ այցելում էր ծնողներին,նրանց տոպրակներով սնունդ էր բերում վճարում կոմունալները:

Հետո դուստր ունեցավ և սկսեց ավելի քիչ գալ այստեղ ավելի կարևոր գործեր ուներ:Այդպես ապրեց մոտ երկու տարի:Իսկ վերջերս էլ գնացել էի շուկա,և առևտրականների միջև հանդիպեցի Լուսինեին:Ես ուղղակի շոկի մեջ էի,նախկին խնամված կնոջից հետք էլ չէր մնացել:Նա կտրուկ ծերացել և գիրացել էր:Սկսեցինք խոսել և ես հարցրեցի իրեն,թե ինչպես է հասել նման կյանքի:Պարզվեց որ ամուսինը սկսել էր խմել,երբեմն էլ ձեռք էր բարձրացնում իր վրա:

Իսկ հետո էլ դուրս է հանել տնից Լուսինեին երեխայի հետ:Ալիմենտներ գրեթե չի վճարում,դատարանից թաքնվում է:Անելանելի վիճակում հայտնվելով Լուսինեն սկսել է շուկայում առևտրով զբաղվել,մի այլ տեղում հավաքարար է աշխատում,որպիսի կարողանա պահել երեխային:Ահա այդպես եղավ ընկավ թվացյալ հարստության ետևից և մնաց ձեռնունայն:Իսկ ամուսինն այդպես էլ մնաց ինչպիսին որ առաջ էր:Առաջվա պես ուներ մի քանի բնակարան մեքենա և սեփական առանձնատուն:

Рейтинг
( Пока оценок нет )
FUNNY BLOG/ автор статьи
Հավանեցիք ? Կիսվեք Ձեր ընկերների հետ:
FUNNY BLOG
Яндекс.Метрика