Կանաց գրավիչ լինելու 10 գաղտնիքները

Երևի թե բոլոր կանայք էլ ցանկանում են գրավել տղամարդկանց,սակայն ոչ բոլորը գիտեն թե ինչպես պետք է դա անել:Կախարդական թուրմ պատրաստել:Ազատվել բոլոր մարցակցուհիներից:Հարյուրավոր պլաստիկ վիրահատություններ կատարել:Սերը առեղծվածային բան է և մարդու սիրտը գրավել կարելի է ամենատարօրինակ արարքներով:Ձեզ ենք բացում գրավիչ լինելու 10 գաղտնիքները:

Եղեք գեղեցիկ Ինչ էլ ասեն,միևնույն է տղամարդիկ առաջին հերթին ուշադրություն են դարձնում կնոջ արտաքին տվյալներին և միայն որոշ ժամանակ անց են սկսում ուշադրություն դարձնել նրա ներքին աշխարհին Եթե ցանկանում եք գրավել հակառակ սեռին,պետք է անպայման հետևեք ձեր արտաքինին:Այցելեք գեղեցկության սրահներ առավոտյան մի փոքր շուտ արթնացեք և գեղեցիկ սանրվածքներ արեք,մի մոռացեք նուրբ և գեղեցիկ դիմահարդարման մասին:Մենք պետք է մոռանանք «այսպես էլ կլինի» արտահայտության մասին.կինը պետք է անթերի լինի, անկախ այն ամենից նրան միլիոնավոր մարդիկ են տեսնում,թե միայն մեկը

Տարբերվեք ուրիշներից Գեղեցիկ լինելն իհարկե լավ է սակայն չպետք է մոռանալ,որ գեղեցիկ կանայք շատ են Այդ իսկ պատճառով որպեսզի տղամարդը հենց ձեզ ընտրի,պետք է տարբերվեք մյուսներից:Սա չի նշանակում որ պետք է միանգամից վազել վարսահարդարի մոտ և մազերը կանաչ ներկել բավական է մի քանի յուրօրինակ ժեստեր մտածել

Հետևեք ձեր քայլվածքին Միգուցե մտածում եք որ քայլվածքը երկրորդական է և միայն բարձրակրունկ և գեղեցիկ կոշիկներ կրելը բավական է,որ տղամարդիկ հիանան ձեզանով:Դա իհարկե ճիշտ չէ:Տղամարդիկ կնկատեն ձեր գեղեցիկ ոտքերը ձեր՝նկատվելու ցանկությունը,սակայն նրանք չեն տեսնի ձեր թեթևությունը:Հիշեք կանայք ովքեր կարող են գեղեցիկ քայլել ամենահասարակ տնային հողաթափերով,ավելի գեղեցիկ տեսք ունեն քան բարձրակրունկներով անփույթ քայլող կինը

Ժպտացեք Տղամարդիկ սիրում են,երբ կնոջ դեմքը փայլում է ժպիտով:Դա կարելի է շատ պարզ բացատրել բարեհամբույր մարդու հետ միշտ էլ հետաքրքիր է շփումը:Իզուր չէ,որ բարեհամբույր մարդկանց հաճախ են համեմատում արևի հետ քանի որ նրանք լույս ու տաքություն են հաղորդում

Եղեք խնամված Երբեք տնից անխնամ և թափթփված վիճակով դուրս մի եկեք:Անկախ նրանից դուք ցանկություն ունեք հարդարվելու թե ոչ,դուք պետք է խնամված տեսք ունենաք:Հայելու առջև ընդհամենը հավելյալ 30 րոպե անց կացնելը ձեզ հաստատ չի խանգարի:Այն ավելի կբարձրացնի ձեր տրամադրությունը

Ագրեսիվ մի եղեք Տղամարդիկ վախենում են ավելորդ ակտիվություն և ագրեսիվույթուն ցուցաբերող կանանցից Նրանք չեն ցանկանում զոհ լինել քանի որ սովոր են որսորդ լինելուն:Ձեռքից բաց մի թողեք ձեր երկրպագուի ձեր ուշադրությունը գրավելու փորձերը տեսնելու հնարավորությունից

Մի փորձեք խելացի ձևանալ Կանայք ովքեր ամեն ինչից տեղյակ են և դա փորձում են միշտ ցույց տալ տղամարդկանց կողմից չեն ընդունվում որպես նրանց պոտենցիալ կին:Նրանք կարող են հարգել այդ կնոջը սակայն դժվար թե կարողանան նրա հետ հարաբերություններ ստեղծել:Հասկացեք տղամարդը դժվարությամբ է ընդունում այն փաստը,որ նրանք կանանցից ավելի վատ են գլուխ հանում «տղամարդկային» գործերից

Մի փորձեք ցույց տալ որ դուք տղամարդու կարիք չունեք Անմատչելիությունը կարող է գրավիչ լինել սակայն ոչ միշտ:Մի բան է այն,երբ կինը ցույց է տալիս տղամարդուն,որ իրեն հեշտ չէ հասնելը և մեկ այլ բան է երբ նա արտահայտում է իր անտարբերությունը տղամարդու նկատմամբ:Երկրորդ դեպքում իհարկե տղամարդիկ ավելի հեշտ են հանձնվում և նահանջում են

Քնքուշ եղեք Անկախ նրանից թե ինչպիսին եք մարդկանց ներկայությամբ,դուք պետք է կարողանաք ձեզ այլ կերպ ցույց տաք տղամարդու հետ միայնակ լինելիս:Տղամարդուն պետք է նուրբ կին ով կլսի նրան,այլ ոչ թե կլինի Սառցե թագուհու նման

Գնահատեք ինքներդ ձեզ Երբեք մի կախվեք տղամարդուց մի վազեք առաջին պատահածի հետևից:Ինչքան էլ որ սիրեք այդ մարդուն հասկացրեք նրան որ դուք նրա շնիկը չեք և չեք վազի նրա հետևից և եթե նա ձեզ բավական ուշադրություն չընձեռի դուք ուղղակի կհեռանաք նրանից:Հավատացեք կանայք ովքեր գնահատում են իրենց միշտ կգտնեն իրենց կեսին:

Рейтинг
( Пока оценок нет )
FUNNY BLOG/ автор статьи
Հավանեցիք ? Կիսվեք Ձեր ընկերների հետ:
FUNNY BLOG
Яндекс.Метрика