Կանանց որ հատկանիշներն են առաջինը գրավում տղամարդկանց ուշադրությունը

Տղամարդկանց հասկանալը այդքան էլ բարդ չէ,պարզապես պետք է ուշադիր լինել:Հետազոտություններից շատերը ցույց են տալիս,որ տղամադիկ առաջինը այս հատկանիշներն են նկատում կանանց մեջ

Ժպիտ Ժպտալու ժամանակ կինը ավելի գրավիչ է դառնում:Ժպիտը կնոջ լավ տրամադրության ու երջանիկ լինելու մասին է խոսում:Մի շարք հետազոտություններ ցույց են տվել,որ ժպիտը դրական ազդեցություն է թողնում դիմացինի վրա: Անկեղծ ժպիտը կնոջը չափից ավելի գրավիչ է դարձնում:

Աչքեր Աչքերը հոգու հայելին են և կարող են շատ բան պատմել մեր մասին: Աչքերը յուրահատուկ մագնիսական ուժ ունեն, որով կարողանում են ձգել մարդկանց:Հետազոտությունները ցույց են տվել, որ տղամարդկանց 70 %ը առաջին հերթին ուշադրություն են դարձնում կանանց աչքերին:

Մազեր Խնամված և գեղեցիկ մազերը չեն կարող անտարբեր թողնել տղամարդկանց:Մազերի խնամքի վրա ծախսված ժամանակը զուր չի անցնի, քանի որ տղամարդը անպայման կգնահատի ձեր ջանքերը:

Կուրծք Կանանց մեծ մասին թվում է, որ տղամարդիկ առաջինը նկատում են իրենց կուրծքը, սակայն նրանք այդքան էլ մակերեսային չեն:Հետազոտությունները ցույց են տվել, որ տղամարդիկ կնոջ կուրծքը նկատում են աչքերից և ժպիտից հետո միայն:

Բնականություն Նրանք միշտ նկատում են այն,թե որքան բնական եք դուք:Նրանք չեն սիրում արհեստական եղունգներ թարթիչներ,մազեր,իսկ դրանց առկայությունը նրանց կողմից միանգամից կնկատվի:Սովորեք ընդգծել ձեր առավելությունները և եղեք բնական:

Рейтинг
( Пока оценок нет )
FUNNY BLOG/ автор статьи
Հավանեցիք ? Կիսվեք Ձեր ընկերների հետ:
FUNNY BLOG
Яндекс.Метрика