Ծեր, իմաստունը քայլում էր ձյունապատ դաշտով,երբ տեսավ տարիքն առած,արտասովող մի կնոջ ու հարցրեց,թե ինչու է նա լաց լինում։Ահա թե ինչ պատասխան տվեց ծերունին կնոջ տառապանքին՝ խոսքեր որոնք միշտ կհիշվեն։

Ծեր, իմաստունը քայլում էր ձյունապատ դաշտով, երբ տեսավ տարիքն առած, արտասովող մի կնոջ ու հարցրեց, թե ինչու է նա լաց լինում:

– Լաց եմ լինում, քանի որ մտածում եմ կյանքիս մասին, իմ երիտասարդության, անցած գեղեցկության և այն տղամարդու մասին, ում սիրել եմ:

Աստված շատ դաժան է գտնվել, երբ շնորհել է հիշելու ունակություն: Չէ՞ որ նա գիտեր, որ ես կհիշեմ իմ կյանքի գարունն ու լաց կլինեմ:

Իմաստունն այդ ընթացքում կանգնել էր ձյունառատ դաշտում ու անքթիթ նայում էր ինչ-որ կետի ու մտածում: Անսպասելիորեն կինը դադարեց լաց լինել ու հարցրեց ծերունուն.

– Ի՞նչ եք Դուք տեսնում այնտեղ:

– Վարդերի դաշտ,- պատասխանեց իմաստունը,- Աստված մեծահոգի է գտնվել իմ հանդեպ, երբ ինձ տվել է հիշելու ունակություն: Նա գիտեր, որ ձմռանը ես միշտ կարող եմ հիշել գարունն ու ժպտալ:

Այս առակն այն մասին է, որ երբեք պետք էչէ դժգոհել հիշողությունից, քանի որ միշտ չէ, որ հիշողությունը մեզ տանում է միայն վատը վերհշելու,այլ կան շատ բաներ, որոնք հիշելով երջանկություն ենք վերապրում:

Անհնար է լինի այնպիսի կյանք, որտեղ միայն դառը հիշողություններ լինեն:

Рейтинг
( Пока оценок нет )
FUNNY BLOG/ автор статьи
Հավանեցիք ? Կիսվեք Ձեր ընկերների հետ:
FUNNY BLOG
Яндекс.Метрика