Խորհուրդներ որոնք կօգնեն մշտապես խնամված ու գրավիչ տեսք ունենալ և դրա համար շատ ջանք չգործադրել։Ահա,թե ինչպես կարող եք հասնել այդ արդյունքին

Կանայք ամեն բան անում են գեղեցիկ ու հմայիչ լինելու համար, երբեմն, նույնիսկ չափն անցնում են։ Takprosto-ն գրում է, որ այս խորհուրդները կօգնեն մշտապես խնամված ու գրավիչ տեսք ունենալ և դրա համար շատ ջանք չգործադրել։ Ահա, թե ինչպես կարող եք հասնել այդ արդյունքին։

Դեմքի մարզումներ արեք։ Օրական 5 րոպե տրամադրեք դեմքի մկանները մարզելուն։ Այս մարզումը դեմքի մերսման է նման՝ բարձրացրեք այտերը, ձգեք ճակատի հատվածը, բարձրացրեք ու իջեցրեք հոնքերը։ Վարսերի «բախտը» թեք բացեք։ Այս հնարքը թույլ է տալիս վարսերի ծավալը տեսողական առումով մեծացնել, ինչն էլ գրավչություն է շնորհում։

Քսուքներ օգտագործելիս դրանք մերսող շարժումներով տարածեք։ Ցանկացած քսուք ավելի լավ կներծծվի և ավելի լավ ազդեցություն կունենա, եթե այն մերսող շարժումներով տարածեք։ Սկզբում վարսերը հարդարեք և միայն հետո դիմահարդարվեք։ Վարսահարդարման ընթացքում վարսերը կարող են դիպչել դեմքին ու փչացնել դիմահարդարումը, այդ պատճառով էլ սկզբում հարդարեք վարսերը, միայն հետո դիմահարդարվեք։

Մոռացեք արհեստական թարթիչների մասին։ Արհեստական թարթիչները փչացնում են կերպարը։ Այժմ նորաձև է միայն բնական գեղեցկությունը, այնպես որ դեն նետեք դրանք։ Չոր շամպուն օգտագործեք։ Չոր շամպունն անփոխարինելի է ճանապարհորդությունների մեկնելիս։ Պարզապես թափահարեք այն, փչեք վարսերի արմատներին ու սանրեք դրանք։

Հոնքերը դեպի վերև սանրեք։ Այս հնարքի շնորհիվ ավելի արտահայտիչ հայացք կունենաք, իսկ հոնքերը բնական ու խնամված տեսք կունենան։ Օծանելիքն ուսերին տարածեք։ Այդպես այն ավելի երկար կմնա ձեր մարմնին և չի կորցնի անուշաբույրը։

Рейтинг
( Пока оценок нет )
FUNNY BLOG/ автор статьи
Հավանեցիք ? Կիսվեք Ձեր ընկերների հետ:
FUNNY BLOG
Яндекс.Метрика