Ինչպես է կնոջ բնшվորության վրш шզդում шմիսը, որի ընթшցքում նա ծնվել է

Ինչպես է կնոջ բնшվորության վրш шզդում шմիսը, որի ընթшցքում նա ծնվել է:

Հունվար:

Կարողանում եք տանել ամենը, ինչ ձեզ համար պատրաստել է ճակատագիրը՝ առանց գլուխը կախելու, առանց բողոքելու, երբեմն՝ նույնիսկ մյուսներին խորհուրդներ տալով: Համբերատար եք, բայց երբ համբերությունը սպառվում է, մարդկանց համար կարող է բարդ լինել: Չեք ներում դավաճանությունը:

Փետրվար:

Ինքնավստահ եք, երբեմն նույնիսկ՝ կամակոր և հպարտ: Բայց այս ամենը չի փչացնում ձեզ: Պատրաստ եք դժվարությունների, չեք վախենում լուրջ որոշումներ կայացնել: Ձեզ բնորոշ հատկությունների շնորհիվ կարող եք լավ լիդեր լինել: Լավ ինտուիցիա ունեք, որն օգնում է ճանաչել մարդկանց: Սիրում եք երեխաներին:

Մարտ:

Զգացմունքային եք, նուրբ, խոցելի, համեստ: Նույնիսկ համառությունը երբեմն գեղեցիկ է: Ոճի լավ զգացում ունեք: Ձգում եք տղամարդկանց, ովքեր պատրաստ են պաշտպանել ձեզ:

Ապրիլ:

Չեք խախտում ուրիշների կանոնները: Պարզապես ապրում եք սեփական կանոններով: Վճռական եք, խիզախ, անկեղծ. հատկություններ, որոնք առաջին իսկ հայացքից գրավում են տղամարդկանց: Սովոր եք, որ ամեն բան պետք է ձեր ցանկությամբ լինի:

Մայիս:

Առաջին հայացքից նուրբ եք թվում, բայց կոշտ, արդար մարտիկ եք: Վճռական եք, խիզախ, ձեր կամքի ուժին կարող է նախանձել յուրաքանչյուրը: Այս բոլոր հատկություններն ապահովում են հաջողակ կյանք:

Հունիս:

Կարողանում եք ճանաչել մարդկանց, բարի եք, խուսափում եք կոնֆլիկտներից: Երբեմն կարողանում եք նույնիսկ կանխատեսել ապագան, չնայած երիտասարդ տարիքում չեք վստահում նմանատիպ կանխազգացումներին: Ասում են՝ սիրում եք երիցուկներ:

Հուլիս:

Գեղեցիկ եք, հնարավոր է՝ մանուկ հասակում մոր հսկողությունը խանգարել է ամբողջությամբ ծաղկել: Առաջին իսկ հնարավորության դեպքում ծաղկում եք, և այժմ շատ տղամարդիկ չեն կարողանում ձեզանից աչք կտրել, սակայն ձեզ համար միայն արտաքինը չէ կարևոր:

Օգոստոս:

Լիդեր եք, կարողանում եք հասնել ուզածին, ձեր ետևից տանել մարդկանց: Ամեն դեպում ձեզ համար կարևոր են տունն ու ընտանիքը: Ազնիվ եք, ինչից մարդիկ հաճախ են օգտվում:

Սեպտեմբեր:

Գեղեցիկ արտաքին, համեստություն, յուրահատուկ հմայք, որն օգնում է գրավել տղամարդուն: Կարողանում եք համեղ պատրաստել:

Հոկտեմբեր:

Ապրում եք զգացմունքներով, նույնիսկ, երբ առաջին հայացքից սառն եք թվում: Ճակատագրական կին, ով զվարճանալու համար կարող է հասարակ աղջիկ ձևանալ:

Նոյեմբեր:

Կարողանում եք սիրել: Կրքոտ եք, խարիզմատիկ, կարողանում եք ճանաչել մարդկանց:

Դեկտեմբեր:

Տարօրինակ, արտասովոր կին: Կարող եք օրինակելի կին, մայր լինել, իսկ երազանքների մասին գիտեք միայն դուք: Դրանք կարող եք իրականանալ ամենաանսպասելի պահին:

Рейтинг
( Пока оценок нет )
FUNNY BLOG/ автор статьи
Հավանեցիք ? Կիսվեք Ձեր ընկերների հետ:
FUNNY BLOG
Яндекс.Метрика