Իմացեք Ձեր բնաորության գծերը ըստ ծննդյան շաբաթվա օրերի

Երկուշաբթի

Լուսինը ձեզ ուժեղ ինտուիցայով հարուստ ներաշխարհով,երևակայությամբ և զգայունությամբ է օժտել:Լավ հիշողությունն ու հեշտությամբ իրերն ընկալելու ունակությունը թույլ են տալիս զարգացնել ստեղծագործական ունակությունները:Դուք միշտ ներդաշնակության եք ձգտում և գիտեք ինչպես շփվել մարդկանց հետ:Լուսնի բացասական ազդեցությունը հանգեցնում է վտանգների դեմ վառ արտահայտված զգայունության և վախերի:

Երեքշաբթի

Մարս մոլորակը ձեզ ուժով համարձակությամբ բուռն խառնվածքով,ակտիվությամբ և դիտողականությամբ օժտել:Դուք անկրկնելիորեն խելացի եք և ճկուն:Հաճախ եք վարակվում նոր գաղափարներով և գործում եք շշմեցուցիչ էներգիայով:Փորձեք այնպես անել որպեսզի ձեր վստահությունը ինքնավստահության չվերածվի:

Չորեքշաբթի

Մարդկանց հետ շփման գործընթացում մեծ ազդեցություն ունի Մերկուրի մոլորակը:Այն գերզարգացած ինտելեկտուալ ակտիվություն է փոխանցում և ամենատարբեր իրավիճակներում հարմարվելու հազվադեպ հանդիպող ունակություն:Դուք կարող եք հաջող գործունեություն ծավալել առևտրի ոլորտում:Մերկուրիի վատ ազդեցությունը պայմանավորված է ձեր խորամանկությամբ և մակերեսայնությամբ:

Հինգշաբթի

Յուպիտերի շնորհիվ օժտված եք մեղմ բնավորությամբ ազնիվ և բաց անձնավորություն եք Կյանքում ձեր հաջողություններն ու շրջապատում մարդկանց հետ շփումը բնածին լավատեսության և լավ զարգացած ինտուիցիայի արդյունք են հանդիսանում:Վատ գիծը ծայրահեղությունների մեջ ընկնելու ունակությունն է: Իսկ դա արտահայտվում է շատակերությամբ ինքնահավանությամբ շատախոսությամբ և չարդարացված ռիսկերի դիմելով:

Ուրբաթ

Վեներան իր խնամակալության ներքո գտնվողներին հիասքանչության սիրահարներ է դարձնում և օժտում ստեղծագործական ունակություններով նրբազգացությամբ կոկետությամբ և զգացմունքայնությամբ:Նրանք հաճախ են իրենց լավ ճաշակն ու անհատականությունն արտահայտում:Բացասական հատկություններն են փառամոլությունը,ալարկոտությունը և երբեմն անգամ անբարոյականությունը:

Շաբաթ

Սատուրնի ազդեցությունը հանգեցնում է նրան,որ դուք ձեր մտքերում և վարքագծով առաջնորդվում եք բացառապես ռեալիզմով պատասխանատվության զգացումով հավատարմությամբ և համբերատարությամբ:Կյանքում շատ ավելիին եք ձգտում սակայն նախևառաջ սիրում եք ձեր պարտականություններն իրականացնել:Ձեր առջև դրված նպատակին հասնելու համար տարբերվում եք համբերատարությամբ: Բացասական հատկություններից են հոռետեսության հակվածությունը, կասկածամտությունը և սառնությունը:

Կիրակի

Ձեր մոլորակն արեգակն է:Այն ձեզ անսպառ լավատեսությամբ է օժտում,անձնական արժանապատվության զգացումով,ուժեղ կամքով և ամեն ինչում առաջնորդի դեր ստանձնելու ունակություն է ձևավորում:Դուք հարստության և բարձր դիրքի եք ձգտում:Մշտապես գործելու պատրաստակամությունը կապված է ձեր իսկ ճակատագիրը ղեկավարելու ցանկությամբ Ձեզ բեմ է հարկավոր որի վրա վրա դուք կփայլեք:Պայքարեք ձեր էգոիզմի դեմ որը կարող է շրջապատի անձանց հետ բախումների հանգեցնել:

Рейтинг
( Пока оценок нет )
FUNNY BLOG/ автор статьи
Հավանեցիք ? Կիսվեք Ձեր ընկերների հետ:
FUNNY BLOG
Яндекс.Метрика