Գիտնականները կապ են հայտնաբերել սմայլիկների ու մարդու բնավորության միջեւ

Սոցցանցերում սմայլիկների (էմոձիներ) լեզուն կարող է շատ բան պատմել մարդու բնավորության մասին։ Այս մասին, ինչպես հայտնում է The Conversation պարբերականը, ասվում է ամերիկացի գիտնականների հետազոտության մեջ։

Հետազոտության ընթացքում մի խումբ ուսանողներ պատասխանել են մի շարք հարցերի իրենց անձնական հատկանիշների, ինքնագնահատականի մասին եւ այլն։ Բացի դրանից, փորձի մասնակիցները պատմել են, թե ինչ աստիճանի կախում ունեն շրջապատի տեսակետից ու ինչ սմայլիկներ են հիմնականում գործածում։

Դրանից հետո ուսումնասիրվել է Facebook սոցցանցում բեմադրված խոսակցության ժամանակ նրանց տեքստային նամակագրությունը։
Պարզվել է, որ հիմնականում սոցցանցերում սմայլիկներ գործածել են նրանք, ովքեր իրենց առավել համակրելի ու հաճելի են համարում։ Այն անձինք, որոնք կախում չունեն կողմնակի մարդկանց կարծիքից, հիմնականում տխուր սմայլիկներ են գործածում։

Այսպիսով, սմայլիկների ընտրությունը իրոք կախված է մարդու խառնվածքից։ Նրանք, ովքեր ավելի հաճախ են ժպտում իրական կյանքում, հաճախ են օգտագործում նաեւ դրական սմայլիկներ, դրանով իսկ ցույց տալով իրենց բարյացակամությունը։

Իսկ փորձի այն մասնակիցները, որոնք չեն վախենում սոցցանցերում իրենց բացասական զգացմունքներն արտահայտել, իրականում ավելի քիչ կախում ունեն շրջապատի գնահատականից ու առաջնահերթ են համարում ինքնաարտահայտումը։

Ուշագրավ է, որ սոցցանցերում ստատուսներ ու հաղորդագրություններ կարդացողները նույն ձեւով են արձագանքում էմոձիներին ու դրական սմայլիկներ սիրողներին ավելի բաց ու բարյացակամ մարդիկ են համարում։

Рейтинг
( Пока оценок нет )
FUNNY BLOG/ автор статьи
Հավանեցիք ? Կիսվեք Ձեր ընկերների հետ:
FUNNY BLOG
Яндекс.Метрика