Աստծո այս հուշումները պետք է իմանան բոլորը

Աստված ստեղծել է մարդուն ոչ տառապանքների համար, այլ ուրախանալու, սիրելու և արարելու համար: Քիչ գանգատվեք, միշտ հիշեք, որ կան մարիկ, որ շատ ավելի վատ են ապրում:

Յուրաքանաչյուր մարդ ուղարկվել է Երկիր որոշակի առաքելությամբ, նա պետք է ինչ որ ձևով լավացնի շրջակա աշխարհը: Աստված մարդուն տաղանդ է տալիս, ուժ է տալիս և կարողություններ: Աստծո պարգևը պետք է օգտագործել շրջակա աշխարհը կատարեգործելու համար, ինչպես նաև մարդկանց օգնելու համար, ովքեր դրա կարիքն իսկապես ունեն:

1․Աշխատեք սիրով լցնել ձեր և ձեր մտերիմների կյանքը,դրանով դուք բարենպաստ հանգամանքները, ֆինանսական հաջողությունը կձգեք դեպի ձեզ, իսկ ձեր կողմից դրսևովող ագրեսիան վատացնում է ձեր կյանքի որակը:

2․Կյանքում ոչինչ պատահական չի լինում, մեր մտքերով, մեր գործողություններով և արարքներով ձևավորում ենք մեր ներկայիս իրականությունը և մեր ապագան:

3․Մեր մտքերը ձևավորում են իրադարձությունները, սովորեք դրական մտածել և ձեր իրականությունը դրական լիցքերով կլցվի, իսկ դյուրագրգռությունը զայրույթը, չարությունը, գոռոզությունը ձգում են անհաջողությունները:

4․Հանգամանքներն ինչպես էլ որ դասավորվեն, մնացեք հանգիստ, պահպանեք դրական տրամադրվածությունը և հավատացեք ձեր ուժերին և Աստծո օգնությանը:

5․Աշխատեք լսել Աստծո ձայնը, տվեք այն հարցը, որի պատասխանը ցանլկանում եք իմանալ և լսեք ձեր Ենթագիտակցության ձանը:

6․Ցանկացած մարդ կարող է փրկվել Աստծո օգնությամբ: Աստված մեզանից յուրաքանչյուրի մեջ է: Գտեք Նրան ձեր մեջ:

7․Անկախ ամեն ինչից Աստված սիրում է մեզնից յուրաքանչյուրին: Եվ միշտ հիշեք. Աստված մշիտ տալիս է այն, ինչի կարիքը ունեք տվյալ պահին:

8․Եթե դուք չեք սիրում ինքներդ ձեզ, ապա շրջապատում ևս չեն սիրի ձեզ, ինչպես վերաբերվում եք շրջապատին, այդպես էլ շրջապատն է ձեզ վերաբերվում:

9․Մարդու անհաջողությունների պատճառը հենց նրա մեջ է, վատ ինֆորմացիան թունավորում է կյանքը և թույլ չի տալիս երջանիկ լինել: Մարդն ամեն ինչ ունի, և իշխանություն, և փառք, և հարգանք և փող: Հարցն այն է, թե ինչպես է դա տնօրինում:

10․Մի բաժանեք շրջապատի մարդկանց «լավերի» և «վատերի»: Եթե մի մարդ ձեզ համար վատն է, շատ հնարավոր է որ մեկ ուրիշի համար նա լինի հիանալի: Մի դատեք, որ չդատվեք:

11․Ճանաչիր քեզ, ինքնաճանաչողությունը դա սեփական կարողությունները, տաղանդները բացահայտելու գործընթաց է:

12․Աստված բոլորին սխալվեու իրավունք է տվել, և բնականաբար նաև տվել է շտկվելու հնարավորություն և այդ սխալից դաս քաղելու հնարավորություն, սխալներն ուղղելու լավագույն եղանակը սեփական անձի և շրջապատի մարդկանց նկատմամբ սիրո դրսևորումն է: Աստված ամեն ինչ անում է, որպեսզի մենք երջանիկ լինենք:

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
FUNNY BLOG/ автор статьи
Հավանեցիք ? Կիսվեք Ձեր ընկերների հետ:
FUNNY BLOG
Яндекс.Метрика