Ամուր հարաբերություններ ունենալու համար իմացեք թե ինչ արտահայտություններ է պետք հաճախ ասել

Մարդիկ համարում են,որ արարքները բառերից կարևոր են: Սակայն երբեմն նաև որոշ արտահայտություններ շատ մեծ ազդեցություն են ունենում հարաբերություններում հաջողություն գրանցելու գործում:Դա կարող է լինել ոչ միայն «Ես քեզ սիրում եմ»-ը,այլ ամենասովորական «կներես»-ն ու «շնորհակալություն»-ը:Այժմ տեսնենք,թե ինչ արտահայտություններ է պետք հաճախ ասել զուգընկերներին սերն արտահայտելու համար:

Դու կարող ես ինձ վրա հույս դնել: Միշտ էլ ավելի հաճելի է այս արտահայտությունը լսել,քան՝«Ահա,թե ինչ պետք է դու անես»-ը: Շատ կարևոր է, որ քո զուգընկերը քեզ համար պաշտպան լինի,քարե ամրոց,ուր դու հանգիստ ու ապահով կզգաս քեզ:Ձեր կողքին ունենալով այնպիսի մարդ, ով կօգնի ձեզ թե՛ֆիզիկապես,թե՛հոգեպես ու զգայական մակարդակում, դուք ավելի ինքնավստահ եք դառնում:Սակայն, միևնույն ժամանակ, պետք է հիշել, որ շարունակ զուգընկերոջ խնդիրները լուծելով` նա դադարում է ձեզ շնորհակալ լինել օգնության համար:

Շնորհակալություն Այս բառը կարող է բավականին դատարկ բան թվալ,սակայն երբեմն մենք մոռանում ենք այն արտաբերել: Զուգընկերոջը շնորհակալություն հայտնելը նրա մոտ սեփական կարևորության զգացում է հարուցում,ինչպես նաև հասկացնել է տալիս որ դուք գնահատում եք այդ հարաբերությունները:Այդ պատճառով էլ հաջորդ անգամ, երբ ձեր կինը ձեզ համար համեղ ճաշ պատրաստի, անպայման նրան շնորհակալություն հայտնեք:

Ես սխալ էի: Շատ դժվար է հարաբերություններ կառուցել համառ մարդու հետ, կամ նրա հետ,ով երբեք իր սխալները չի ընդունում: Փոխհասկացվածության բանալին իրավիճակին ոչ միայն իր,այլև երկրորդ կեսի տեսանկյունից նայելու ունակություն է:Պետք է կարողանալ ընդունել սեփական սխալները ու ստեղծված կոնֆլիկտի համար պատասխանատվություն կրել:

Կներես ինձ: Այս արտահայտությունն անբաժանելիորեն կապված է նախորդի հետ: Կատարյալ մարդիկ չկան, և բոլորն էլ սխալվելու իրավունք ունեն: Սակայն որքան վեճեր կարող են լուծվել սովորական «կներես»-ով: Ընդ որում, այն պետք է անկեղծորեն ասել, երբ դուք ամբողջովին կընդունեք ձեր մեղքը:

Դու այնքան գեղեցիկ ես: Կինը երբեք չի ձանձրանա այս արտահայտությունը լսել,հատկապես,եթե այն սիրելի տղամարդն է արտաբերում: Նա շատ տարբերակներ կարող է ունենալ` սկսած «Քեզ այս զգեստը շատ է սազում»-ից՝ մինչև «Ինձ քո նոր սանրվածքը դուր է գալիս»-ը: Ձեր կեսի համար շատ կարևոր է իրեն հմայիչ ու անկրկնելի զգալ:

Իսկ դո՞ւ ինչ ես մտածում: Արտաբերելով այս արտահայտությունը`զուգընկերը հասկացնել է տալիս,որ ինքն ամեն բան իր մտածածով չի ուզում անել, այլ իր համար իսկապես կարևոր է ձեր կարծիքն այս կամ այն իրավիճակի վերաբերյալ: Հատկապես էական դեր դա խաղում է այն ժամանակ, երբ դուք լուրջ թեմա եք քննարկում կամ ապագայի մեծ պլաններ եք կազմում:

Ես այնքան, ուրախ եմ, որ հենց քեզ հետ եմ ամուսնացել: Ամուսնական հարաբերությունների մեջ մտնելիս մենք երազում ենք,որ այն կատարյալ լինի ու ողջ կյանքի համար: Այդ պատճառով էլ այս արտահայտությամբ զուգընկերը ցուցադրում է իր իսկական ու հավերժական սերը:

Պատմիր ինձ… Բոլոր մարդկանց դուր է գալիս, երբ իրենց ուշադրությամբ լսում են ու չեն ընդհատում:Երբեմն այնքան կարևոր է ունենալ այն մեկին, ում հետ հեշտությամբ կարող ես զրուցել ամեն ինչի մասին:Եվ հատկապես հաճելի է,երբ երկար ու հոգնեցուցիչ աշխատանքային օրվանից հետո զուգընկերը պատրաստ է լսել ձեր պատմությունն ամբողջությամբ, անգամ՝ ամենայն մանրամասնություններով: Նա միշտ ուժ ու ժամանակ կգտնի ձեզ հետ զրուցելու համար:

Ես հավատում եմ քեզ: Ձեր զուգընկերը ոչ միայն ձեր նեցուկն է,այլև լավագույն ոգեշնչողը: Նա կիսում է ձեր հետաքրքրությունները,և ինչ էլ որ դուք անեք, ձեր երկրորդ կեսը միշտ կհավատա,որ ձեզ մոտ ամեն բան կստացվի:Չարժե թերագնահատել այս բառերի ուժը: Դրանք օգնում են ընտանեկան կյանքի բարդությունները լուծել ու կյանքն ավելի լավը դարձնել:

Հավանեցիք ? Կիսվեք Ձեր ընկերների հետ:
FUNNY BLOG
Яндекс.Метрика