Ահա թե որոնք են այն իրերը, որոնց ժամկետի մասին պետք է իմանալ:

Այս 18 իրերը մենք գրեթե հավերժական ենք համարում, բայց նրանք նույնպես ունեն պիտանելիության ժամկետ:Կարող ենք գրազ գալ, որ դուք հնարավոր է երբեք չեք մտածել, թե որքան կարող են ծառայել սրբիչը, կոշիկը, նույնիսկ ավտոմեքենայի նստատեղը: Ահա թե որոնք են այն իրերը, որոնց ժամկետի մասին պետք է իմանալ:

Բարձեր 2-3 տարի Բնական մաշումը բերում է նրան, որ բարձը կորցնում է, սկզբնական որակները, որոնց արդյունքում հանգեցնում է գլխացավերի, վզի ցավերի:

Հողաթափեր 6 ամիս Հաճախ են հողաթափերում սնկեր բազմանում, այնպես որ հաճախ է պետք դրանք լվանալ:

Սպունգ 2 շաբաթ, քիսա 6 ամիս Լոգարանում շատ հեշտ են բազմանում սնկերն ու բորբոսը, այնպես որ խորհուրդ է տրվում այդ ժամկետից հետո փոխել սպունգն ու քիսան:

Սրբիչ 1-3 տարի Դուք լվանում և արդուկո՞ւմ եք սրբիչը յուրաքանչյուր լոգանքից հետո: Ավելի հավանական է, որ ուղղակի կախում եք, որ չորանա:Խոնավությունը բակտերիաների բազմացման համար լավագույն վայրն է: Այնպես որ պարբերաբար լվացեք սրբիչները:

Ատամի խոզանակ 3 ամիս Շատերն են ատամի խոզանակները փոխարինում, երբ այն արդեն սկսում է մաշվել, բայց պետք չէ այդքան երկար սպասել, եթե ձեր առողջությունը թանկ է ձեզ համար:

Սանր 1 տարի Սանրերը պետք է լվանալ ամեն շաբաթ, իսկ փոխել` մեկ տարի հետո:

Բուրավետ յուղեր և հարդարանքի ջուր` 1-3 տարի Եթերայուղերով օծանելիքները կարող են զարդարել ձեր հարդարանքի սեղանիկը ընդամենը երեք տարի, եթե բացված չեն, իսկ բացելուց հետո` ժամկետը կրկնակի փոքրանում է: հարդարանքի ջուրը կարելի է օգտագործել արտադրելուց 4 տարի հետո, իսկ բացելուց հետո 2 տարի:

Մանկական ծծակ 2-5 շաբաթ Լատեքսից ծծակը պետք է փոխել անկախ նրա արտաքին տեսքից: Լատեքսը հեշտ է կոտրվում իսկ առաջացած ճաքերը լավ միջավայր են միկրոբների բազմացման համար:

Մանկական ավտոսայլակ 6-10 տարի Պլաստիկը ժամանակի ընթացքում մաշվում է, կորցնում իր ձևը չի կարող ապահովել երեխայի անվտանգությունը: Այնպես որ մի մտածեք, որ սայլակները անժամկետ են:

Կրծկալ 1-2 տարի Կրծկալը չի կարող հավերժ լինել: Հենց որ կրծկալը կորցնում է իր էլաստիկությունը, հենց անհարմարություն եք զգում, պետք է դեն նետել այն և գնալ խանութ նորը գնելու:

Սպորտային կոշիկներ 1 տարի Անգամ եթե մարաթոնյան վազքի չեք մասնակցում, կամ ամեն օր չեք մարզվում, միևնույն է, այդ ընթացքում հասցնում է մաշվել արտաքին զսպանակող շերտը:

Համեմունքներ 1-3 տարի Աղացած համեմունքները պետք է պահել 6 ամիս:

Ալյուր 6-12 ամիս Առաջին տեսակի ալյուրը պետք է պահել 6 ամիս:

Կրակմարիչներ 15 տարի Եթե որևէ վնասվածք նկատեք, ապա անմիջապես փոխարինեք այն:

Հոսանքի երկարացման կաբել 1-2 տարի Առանց մեկնաբանության; Այն կարող է ունենալ աննկատելի ճաքեր, հետո էլ հանկարծ պայթել:

Հականեխիչներ 3 ամիս Երեք ամիս անց արդյունավետությունը կորում է։

Միջատասպան միջոցներ 2 տարի Այն ուղղակի օգուտ չի տա։

Рейтинг
( Пока оценок нет )
FUNNY BLOG/ автор статьи
Հավանեցիք ? Կիսվեք Ձեր ընկերների հետ:
FUNNY BLOG
Яндекс.Метрика