10 օրվա ընթացքում առաջին անգամ Պուտինը հրապարակային խոսել է Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող պատերազմի մասին

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջնական լուծմանը դեռևս շատ կա, սակայն այժմ անհրաժեշտ է անհապաղ դադարեցնել կրակը»,- հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ մեկնաբանելով հակամարտության սրումը։Պուտինը Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցողը ողբերգություն է անվանել:

«Մարդիկ են զոհվում։ Հուսով ենք, որ մոտ ժամանակներս հակամարտությունը կդադարի»,- ասել է Պուտինը։Նա ընդգծել է, որ Հայաստանի ղեկավարությունը դաշնակցային պարտավորությունների կատարման վերաբերյալ հարցեր չունի Մոսկվային։

Հավանեցիք ? Կիսվեք Ձեր ընկերների հետ:
FUNNY BLOG
Яндекс.Метрика