Քիչ առաջ Երեւանի քաղաքապետարանում միջադեպ է տեղի ունեցել

Քիչ առաջ Երեւանի քաղաքապետարանում միջադեպ է տեղի ունեցել Երեւանի ավագանու Բարգավաճ Հայաստան խմբակցության անդամների եւ քաղաքապետարանի որոշ աշխատակիցների միջեւ։«Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանի եւ Մարկոս Հարությունյանը քաղաքապետարանի շենքում ցույց էին իրականացնում վանկարկելով՝ «Նիկոլ դավաճան» «Նիկոլ հեռացիր»։

Հերթով բացելով քաղաքապետարանի տարբեր աշխատասենյակների դռներ՝ աշխատողներին կոչ էին անում չվախենալ եւ միանալ իրենց ու երթով շարժվել Հանրապետության հրապարակ, որտեղ այդ ընթացքում անցկացվում է 17 կուսակցությունների հրավիրած հանրավաքը կամ,ինչպես իրենք են ձեւակերպում անհնազանդության ակցիան։Հերթական աշխատասենյակ ներխուժելուց հետո հրմշտոց սկսվեց ԲՀԿ ականներ եւ քաղքապետարանի աշախատակիցների միջեւ։

Իրարանցմանը միջամտեցին քաղաքապետարանի անվտանգության աշխատակիցները։ Միքայել Մանրիկյանն էլ լրագրողներին հայտնեց,որ ընդդիմադիրների ղեկավարների, այդ թվում իրենց կուսակցության ղեկավարի հասցեին շատ կոպիտ եւ վիրավորական արտահայտություն է հնչեցրել քաղաքապետարանի աշխատակիցը որն ինքը ամաչում է բարձրաձայնել։Մանրիկյանն ասաց,որ այդ աշխատակցի անունը չգիտի։

Աղբյուր

Рейтинг
( Пока оценок нет )
FUNNY BLOG/ автор статьи
Հավանեցիք ? Կիսվեք Ձեր ընկերների հետ:
FUNNY BLOG
Яндекс.Метрика