Փաշինյանը կանխավ տեղյակ է եղել այս ամենի մասին ինչն այսօր կատարվում է և պատահական չէր իրենց ձերբակալությունները պատահական չէր կռվող տղաներին խրամատից հանելը և այստեղ բերելը Առուշ Առուշանյան

Ամեն քայլի պետք է գնանք,որ մեր պատմական հողերը,այն ինչ մերն է,գոնե այս փուլում մնա մեզ։Իհարկե,մենք շատ ավելի բարենպաստ հողեր էինք կարողացել պահել,որ մարդիկ ուղղակի նվիրեցին,մինչ օրս չունենք պատասխանը,թե ինչ հիմքով տվեցին այդ հատվածները և մեր ժողովրդին տարան մի քանի սանտիմետրի վրա կանգնեցրին թշնամու հետ։Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը։

Նա պարզաբանեց,որ խոսում է միայն Գորիս խոշորացված համայնքի մասին,որտեղից Խնձորեսկը,Որոտանը, Շուռնուխը մի քանի մետրի վրա են,ավելին՝մարդկանց տները կպած կլինեն թշնամուն։Առուշանյանի խոսքով կարողացել են մի քանի կիլոմետր առաջ պահել սահմանները նույն իրավիճակն էր նաև Տեղ և Կապան համայնքներում։

Առուշանյանի խոսքով՝աբսուրդի ժանրից է,որ իրենց բացակայության պայմաններում իրենց համագյուղացիներից մեկը մի կին բանակցում էր թշնամու հետ և Քաջարանի համայնքապետի խափանման միջոցի հարցի քննարկումից հետո կգնան Գորիս,ինքը վստահ է օբյեկտիվություն կլինի, որովհետև առավոտյան արդեն զանգ էր ստացվել որ մեր հողերը,որը երբևէ թշնամու ձեռքերում չի եղել Որոտան գյուղը, Շուռնուխը գյուղը, տները մնում են թշնամուն։

Թշնամին է թելադրում՝ որն է իրենը,որը՝ ոչ։ Գուցե մի օր էլ ձեր տներում հասնի դա» նշեց նա։Ըստ Առուշանյանի Փաշինյանը կանխավ տեղյակ է եղել այս ամենի մասին, ինչն այսօր կատարվում է և պատահական չէր իրենց ձերբակալությունները,պատահական չէր կռվող տղաներին խրամատից հանելը և այստեղ բերելը։«Այն,ինչ այսօր տեղի է ունենում,տվյալ անձի իմացությամբ է կատարվել Երևի այսօր առիթ ունեն թշնամուն նվիրատվություններ անելու համար» նշեց նա։

Աղբյուր

Рейтинг
( Пока оценок нет )
FUNNY BLOG/ автор статьи
Հավանեցիք ? Կիսվեք Ձեր ընկերների հետ:
FUNNY BLOG
Яндекс.Метрика