Փաշինյանը զգաց, որ հիմարություն է ասել, ներողություն խնդրեց. Զինվորի ծնողը պատմեց վարչապետի հետ հանդիպման մասին

Ժամկետային զինծառայողների ծնողները կրկին ակցիա են անում կառավարության մոտ: Ակցիայի մասնակից ծնողներից մեկն ասաց,որ Նիկոլ Փաշինյանի հետ երեկ կայացած հանդիպման ժամանակ վերջինիս ասել է, որ նա չի տիրապետում իրավիճակին:«Ես ասացի որ իր աշխատողները սխալ ինֆորմացիա են տալիս:Դուք չեք տիրապետում,թե ինչ վիճակում են գտնվում ձեր զինվորները Ղարաբաղում Վարչապետը շատ ունակ է խոսքերն ու իրավիճակը փոխելու, լպրծուն պատասխաններով լղոզելու:Ես ասացի, որ պահանջում ենք 18-20 տարեկան ժամկետային զինծառայողներին վերադարձնել Հայաստանի տարածքում իրենց ծառայությունը շարունակելու այլ բան պետք չէ

Ես երեսին ասացի,դուրը չեկավ:Ես ասացի, որ ինքն ու ՊՆ-ն մոռացել են զինվորներին, զինվորը մոռացված է: Երբ ես նկարագրեցի թե ինչ վիճակում են ապրում մեր զինվորները, վարչապետն ասաց, «երկու տեղանի կռավաթ ես ուզում տանենք էնտեղ:Սա պատասխան է:Այդ բառերից հետո ես գտնում եմ,որ մենք էլ վարչապետ չունենք:Հետո զգաց,որ հիմարություն է ասում,ներողություն խնդրեց Ինչ է,մենք կռավաթի կռիվ ենք տալի՞ս: Նրանց առողջությունը քայքայվում է, քնում են գետնի վրա»,-ասաց նա:Ծնողն ասաց որ իրենց հավաստիացրել են, թե կեցության հարցերը կլուծվեն, սակայն ինքը չի հավատում

Աղբյուր

Հավանեցիք ? Կիսվեք Ձեր ընկերների հետ:
FUNNY BLOG
Яндекс.Метрика