Փшշինյանին հեռшցնելը ոչ միшյն մեր երկրի անվտшնգության ապшհովման անհրшժեշտ նվшզագույն նախшպայմանն է, այլ նաև իրեն հшրգող ցшնկացած ՀՀ քшղաքացու արժшնապատվության հшրցը Անդրшնիկ Թևшնյան

Պոլիտէկոնոմիա հետազոտական ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան գրառում է արել որում ասվում է,որ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա և քանի դեռ նա երկիր է ղեկավարում,Հայաստանը շարունակելու է պարտվել։Գրառման մեջ ասվում է:Հրաժեշտ Նիկոլին ու նիկոլիզմին:Այն,որ Նիկոլ Փաշինյանի վրայով վարչապետի «հագուստը» շատ մեծ էր,գոնե ինձ ու էլի որոշ մարդկանց հայտնի էր 2018 ի մայիսի 9 ից

Այն որ Նիկոլ Փաշինյանը ձախողվելու էր ու պատուհաս դառնար մեր պետության գլխին,գոնե ինձ ու էլի որոշ մարդկանց հայտնի էր նույն ժամանակվանից։Այն,որ նա խայտառակ ցածր մակարդակի կառավարիչ է արձանագրվեց կորոնավիրուսային պատերազմի ժամանակ։Այն որ նա կապիտուլյանտ է,գոնե ես ու էլի որոշ մարդիկ գիտեինք այս տարվա սեպտեմբերի 27 ից,իսկ շատերը տեսան նոյեմբերի 10ին:Այն,որ այդքանից հետո անհեթեթ ու վիրավորական էր հնչում «Բա եթե Նիկոլը գնա,ով գա» հարցը,քննարկման առարկա լինել չէր կարող

Իսկ հիմա,երբ ընդհանուր հայտարար կա հանրության ու քաղաքական լայն շերտերի մոտ Վազգեն Մանուկյանի վարչապետության շուրջ ոչ միայն անհեթեթ ու վիրավորական է հնչում «Բա եթե Նիկոլը գնա,ով գա» հարցը այլ նաև հիմարության մրցույթում ամենավերին մակարդակի վրա է դնում նման հարց տվողին։

Նիկոլ Փաշինյանին հեռացնելը ոչ միայն մեր երկրի անվտանգության ապահովման անհրաժեշտ նվազագույն նախապայմանն է,այլ նաև իրեն հարգող ցանկացած ՀՀ քաղաքացու արժանապատվության հարցը։Քանի դեռ նա վարչապետի սենյակում է,մենք շարունակելու ենք պարտվել։Նիկոլն ու նիկոլիզմը պետք է մաքրվի Հայաստանի վրայից

Աղբյուր

Հավանեցիք ? Կիսվեք Ձեր ընկերների հետ:
FUNNY BLOG
Яндекс.Метрика