Վարչшպետը Կուբшթլու և Զանգելшն շրջшնների կարգшվիճակի մшսին

Ինչպես հայտնել ենք այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ,որի ընթացքում նա մասնավորապես անդրադարձել է Կուբաթլու և Զանգելան շրջանների կարգավիճակին Հաջորդ խնդիրը,որի շուրջ առաջիկայում մեզ պետք է որոշումներ կայացնել կապված է Կուբաթլու և Զանգելան շրջանների իրավիճակի հետ:

Այդ շրջանների վերաբերյալ,իհարկե համատեղ հայտարարության մեջ որևէ հիշատակում չկա,որովհետև հայտարարության ստորագրման պահին այդ տարածքերը,ցավոք մեծ մասամբ գտնվել են ադրբեջանական ուժերի վերահսկողության ներքո,այսինքն,ընդամենը փոքր հատվածներն են մնացել:Այդ բանակցությունների ընթացքում եղել է ըմբռնում որ այս հատվածներում պետք է տեղի ունենա սահմանների ճշգրտում:Հաջորդ իրավիճակը,որի շուրջ կարող է տեղի ունենալ կամ առաջանալ որոշակի լարվածություն,հենց այս հատվածին է վերաբերվում:

Այստեղ նրբությունն այն է,որ մենք այդ հատվածով ունենք անցնող մեզ համար ռազմավարական նշանակության ճանապարհ սահմանների և կոորդինատների ճշգրտման հետ կապված կան որոշակի հարցեր: Երեկ մինչև կեսգիշերն անց Մոսկվայում Պաշտպանության նախարարի մասնակցությամբ տեղի են ունեցել քննարկումներ:Իրադրության լուծման մի քանի առաջարկներ և տարբերակներ կան և մենք առաջիկայում պետք է որոշում կայացնենք այդ տարբերակներից որևէ մեկի վերաբերյալ

Աղբյուր

Հավանեցիք ? Կիսվեք Ձեր ընկերների հետ:
FUNNY BLOG
Яндекс.Метрика