Վազգեն Մանուկյանը բանակին և ոստիկանությանը կոչ արեց միանալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիներին

Հայրենիքի փրկության շարժում» նախաձեռնության վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը բանակին և ոստիկանությանը կոչ արեց միանալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիներին:«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Մանուկյանն ասաց շարժման հանրահավաքի ընթացքում:

Ես կոչ եմ անում բանակին`անհապաղ հայտարարությամբ միացեք մեր ժողովրդին,ես կոչ եմ անում ոստիկանությանը անհապաղ հայտարարությամբ միացեք մեր ժողովրդին:Ամեն ժամը կարևոր է,ասաց Մանուկյանը Վազգեն Մանուկյանը խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերին միանալու կոչ արեց նաև այլ քաղաքացիների:

Խորհրդարանական և արտախորհրդարանական 16 ընդդիմադիր կուսակցություններից բաղկացած Հայրենիքի փրկության շարժում» նախաձեռնությունը բողոքի ակցիաներ է իրականացնում`պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:Նախաձեռնության վարչապետի միասնական թեկնածուն ՀՀ նախկին վարչապետ և Պաշտպանության նախկին նախարար Վազգեն Մանուկյանն է:Դեկտեմբերի 22ին շարժումը հայտարարել է համահայկական դասադուլ և գործադուլ:

Աղբյուր

Հավանեցիք ? Կիսվեք Ձեր ընկերների հետ:
FUNNY BLOG
Яндекс.Метрика