Սյունիքի մարզի Որոտան բնակավայրի վարչական շրջանի տներից մեկի տան տերերին ադրբեջանցիները մեկ ժամ ժամանակ են տվել այն ազատելու համար

Սյունիքի մարզի Որոտան բնակավայրի վարչական շրջանի տներից մեկի տան տերերին ադրբեջանցիները մեկ ժամ ժամանակ են տվել այն ազատելու համար։ Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Որոտան բնակավայրի վարչական ղեկավար Սուրիկ Օհանջանյանից։Նա պատմեց, որ ադրբեջանցիները GPS-ով սահմանազատում էին տարածքը, որի ընթացքում որոշել են՝ տներից մեկը նույնպես անցնում է Ադրբեջանին։

Իրենք ասում են՝ մեր տարածքն է, մենք ասում ենք մեր տարածքն է։Սա օրինական կառույց է,փաստաթղթերով կա ամեն ինչը։ Գնացել էինք բանակցելու մենք, ռուս սահմանապահներն ու ադրբեջանցիները։ Եկանք այն եզրահանգմանը, որ երկու կողմն էլ այդ տարածքը լքեն,մինչեւ ռուս սահմանապահների ղեկավարը քննարկի վերադասների հետ այդ հարցը եւ ըստ այդմ կհասկանան՝ում է պատկանում» պատմեց Օհանջանյանը։

Սուրիկ Օհանջանյանը նկարագրեց, թե ինչ շինության մասին է խոսքը «Երկհարկանի շենք է,որի մի մասը բնակության համար տուն է մի մասն էլ՝կիսակառույց սրճարան։Հիմա տան անդամներն արդեն այնտեղ չեն անվտանգությունից ելնելով»։Հարցին՝ինչ տրամադրություն է այս պահին գյուղում՝Օհանջանյանն ասաց «Եթե ամեն օր մետր-մետր առաջ են գալիս, թուրքն էլ մի ժամ ժամանակ է տալիս, ավտոմատ խուճապ է սկսվում»։

Աղբյուր

Рейтинг
( Пока оценок нет )
FUNNY BLOG/ автор статьи
Հավանեցիք ? Կիսվեք Ձեր ընկերների հետ:
FUNNY BLOG
Яндекс.Метрика