Ռուսաստանի Դաշնության ներկայությունն այս տարածաշրջանում պետք է լայն թափով վերականգնվի։ Ես այսպես եմ մտածում

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի խոսքով, երբ սեպտեմբերի 27-ի առավոտյան թշնամին սկսեց տոտալ ռազմական ագրեսիա, երկու օր անց՝ սեպտեմբերի 29-ին, ՌԴ Պետդուման ընդունեց հայտարարություն և պատրաստակամություն հայտնեց, որ միջնորդական առաքելությամբ կարող են գալ Երևան, Արցախ և Բաքու՝ քննարկելու, թե ինչ կարող են անել։

«Իրենք իրենց պատրաստակամությունը հայտնել էին, բայց դեպքերը զարգացան այնպես, ինչպես զարգացան։ Հիմա մենք պետք է հասկանանք, թե որ կետում ենք, սա արդեն քաղաքական ղեկավարությունը պետք է որոշում կայացնի, թե որ կետում ենք և ուր ենք գնում՝ հաշվի առնելով դիրքային փոփոխությունները՝ մի օր՝ այսպես, մի օր՝ այնպես։

Այդ որոշումը պետք է արագ կայացվի, և կարծեմ պարոն Ծառուկյանն էլ էր այդ հայտարարությունն արել, մենք էլ ենք ասել, որ Ռուսաստանի Դաշնության ներկայությունն այս տարածաշրջանում պետք է լայն թափով վերականգնվի։ Ես այսպես եմ մտածում, որ, եթե այս գործընթացները գնում են, ուրեմն ինչ-որ բան մեր ուզածի նման չէ, թեկուզ ինչ-որ շեղում կա՝ փոքր է, միջին է, մեծ, իհարկե, չի կարող լինել»,- եզրափակեց նա։

Рейтинг
( Пока оценок нет )
FUNNY BLOG/ автор статьи
Հավանեցիք ? Կիսվեք Ձեր ընկերների հետ:
FUNNY BLOG
Яндекс.Метрика