ՌԴ ՊՆ ն հшյտնել է Ղարшբաղում հրադшդարի ռեժիմի առшջին խախտմшն մшսին

Լեռնային Ղարաբաղում հրադադար ռեժիմը ռազմական գործողությունների ավարտից և ՌԴ խաղաղապահ առաքելության աշխատանքի մեկնարկից հետո առաջին անգամ խախտվել է:ТАСС գործակալության փոխանցմամբ այս մասին հայտնել է ՌԴ ՊՆ-ն:«Ռուսական խաղաղապա ուժերի զորակազմը շարունակում է իր առաջադրանքների կատարումը Լեռնային Ղարաբաղի տարածքում:Ռուս խաղաղապահներն իրավիճակի և հրադադարի ռեժիմի պահպանման շուրջօրյա վերահսկողություն են իրականացնում 23 դիտակետերում Դեկտեմբերի 11-ին հրադադարի ռեժիմի խախտման մեկ դեպք է արձանագրվել Հադրութի շրջանում» ասվում է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ Դեկտեմբերի 12-ին ադրբեջանական կողմը վերսկսել է հարձակողական գործողությունները Արցախի Հանրապետության Հին Թաղլար և Խծաբերդ բնակավայրերի ուղղությամբ:Հիշեցնենք,որ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 10-ին ստորագրել է եռակողմ հայտարարություն,որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները,Շուշին Հադրութը բացառությամբ մի գյուղի,գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից,ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը

Ըստ այդ հայտարարության Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբ այդ թվում՝հրաձգային զենքով զինված 1960 զինծառայող,90 զրահամեքենա,380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա

Աղբյուր

Հավանեցիք ? Կիսվեք Ձեր ընկերների հետ:
FUNNY BLOG
Яндекс.Метрика