Պատգամшվորական մանդшտս վшյր դնելու վերшբերյալ որոշում եմ կшյացրել Արգիշտի Մեխшկյան

Արգիշտի Մեխակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է Սիրելի՛հայրենակիցներ այն ինչ պատահեց Արցախի հետ համարել և համարում եմ նախ և առաջ իմ անձնական և ընտանեկան ողբերգությունը։Ինչպես յուրաքանչյուր հայ`ես նույնպես չեմ կարող հաշտվել այս իրողության հետ։Ուստի գտնում եմ,որ հիմա երկիրն այս ճգնաժամից հնարավորինս արագ դուրս բերելու համար առավել քան երբևէ պետք է յուրաքանչյուրս ուժերի գերլարումով զբաղվի այն գործով,որտեղ իր ռեսուրսի օգտագործումը կլինի առավելագույնը

Ստեղծված իրավիճակով պայմանավորված`մարտահրավերների լուծման համար պատգամավորական մանդատիս ռեսուրսը գնահատում եմ ոչ բավարար և մանդատս վայր դնելու վերաբերյալ որոշում եմ կայացրել Սակայն ուզում եմ հավաստիացնել,որ ինչպես նախկինում հետայսու նույնպես իմ բոլոր ջանքերն ու քայլերն ուղղված են լինելու ի շահ մեր հայրենիքի և մեր ժողովրդի անկախ նրանից թե որ ոլորտում գործունեություն կծավալեմ և որտեղ նպատակահարմար կհամարեմ։Դժվարին ժամանակահատվածում առկա մարտահրավերներին դիմակայելու և պատվով հաղթահարելու համար մեզ,առավել քան երբևէ անհրաժեշտ են բացառիկ համախմբվածություն հոգատարություն միմյանց նկատմամբ

Աղբյուր

Հավանեցիք ? Կիսվեք Ձեր ընկերների հետ:
FUNNY BLOG
Яндекс.Метрика