Չեմ եկել Հայшստան լուսшնկարվելու հшմար шյլ արցшխցիներին երկшրատև աջшկցություն ցուցшբերելու հшմար Յուրի Ջորկաեֆ տեսшնյութ

Պատերազմական ծանր օրերից հետո ամենակարևորը վերքերի բուժումն է:Առաջին օգնությունը ամենաանհրաժեշտն է,քանի որ այն նախևառաջ ոգին է բարձրացնում:44 օր հայերն իրենց լքված են զգացել այս համոզմունքն է հայտնել աշխարհահռչակ ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆը «Մենք հայ ենք մարդասիրական բարեգործական հիմնադրամ կատարած այցի ընթացքում:«Երբ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ինձ խնդրեց բարի կամքի դեսպան լինել՝հայերին աջակցելու համար և գալ Հայաստան անմիջապես համաձայնեցի ու ոչ թե այստեղ գեղեցիկ լուսանկարներ ունենալու համար,այլ որ երկարատև նպաստ բերեմ

Հայաստանն այսօր ավելի,քան երբևէ Ֆրանսիայի և ֆրանսիացիների աջակցման կարիքն ունի» ասել է Ջորկաեֆը:Աշխարհի և Եվրոպայի չեմպիոնը եղբոր՝ֆրանսայի Դեսին Շարպիոյի փոխքաղաքապետ Դենիս Ջորկաեֆի հետ է այցելել «Մենք հայ ենք» հիմնադրամ,որտեղ կամավորականների շարքում է նաև նրանց զարմիկը Նա մոտ 30 ծագումով հայ ֆրանսիացի երիտասարդների հետ արդեն մեկ ամիս է կամավորական աշխատանքներին է մասնակցում Հայաստանում և փորձում ձեռք մեկնել կարիքի մեջ գտնվող արցախցի ընտանիքներին

Վիրավոր Արցախի ապագայով մտահոգված երիտասարդներից է նաև Ստեֆանի Կարոիանը:Tert.am ի հետ զրույցում նա ասել է,որ թեև միայն մայրն է հայ,բայց հոր սիրտն է հայկական:26-ամյա աղջիկն ինքն է հոգացել ինքնաթիռի ծախսը ընկերների հավաքել է անհրաժեշտ իրեր ու ճամպրուկով բերել Հայաստան:Մենք Ֆրանսիայում ձեռքերը ծալած չէինք կարող նստել:Հավաքվեցինք Ալֆորվիլի մշակույթի տանը խումբ կազմեցինք ու գործի անցանք:Այստեղ Հայաստանում ավելի շատ զգացի հայ լինելս ու ամուր կապվեցի արմատներիս» ասել է նա

Հավանեցիք ? Կիսվեք Ձեր ընկերների հետ:
FUNNY BLOG
Яндекс.Метрика