Ովքեր էին Երևшն-Բшքու հшտուկ չվերթի ուղևորները պшրզաբшնում է ԱԳՆ խոսնшկը

168.am–ը տեղեկացրել էր, որ համացանցում և տելեգրամի ալիքներում տարբեր օգտատերերի կողմից տարածում է Երևան-Բաքու թռիչքի ուղեգծի սքրինշոթեր տարբեր ավիակայքերից: Փորձել էինք նաև թռիչքի մասին տեղեկություններ ստանալ Քաղավիացիայի կոմիտեի պետ Տաթևիկ Ռևազյանից: Զանգերը մնացել էին անպատասխան

Քաղաքավիացիայի կոմիտեի պետի օգնական Ժենյա Տեր-Վարդանյանը մասնավորապես հայտնել էր. Ես պետք է խնդրեմ կոնկրետ այդ դեպքի հետ կապված բոլոր հարցերով Դուք դիմեք Արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանին: Մեզ հետ զրույցում Աննա Նաղդալյանն էլ տեղեկացրեց

Երևանից-Բաքու մեկնած օդանավի առնչությամբ հայտնում ենք որ ս.թ. դեկտեմբերի 8-ին Հայաստան է ժամանել Իտալիայի փոխարտգործնախարար Մանլիո Դի Ստեֆանոյի գլխավորած պատվիրակությանը: Ըստ նախատեսված ծրագրի պատվիրակությունն այնուհետև ուղևորվել է Բաքու: Հայտնում ենք նաև որ պատվիրակությունը Երևանից-Բաքու էր մեկնել Իտալիայի կառավարությանը սպասարկող օդանավով որը ստացել էր թռիչքի անհրաժեշտ թույլտվությունները

աղբյուր

Հավանեցիք ? Կիսվեք Ձեր ընկերների հետ:
FUNNY BLOG
Яндекс.Метрика