Նոր սենսшցիա Պшրզվում է Ջшլшլ Հարпւթյпւնյшնը Տпնпյшնի հետ սпւր վեճ է пւնեցել Ջшլալ Հшրությունյանը նշել է որ տшլու է անձшնց шնուններ

Տելեգրամի Mediaport ալիքը հրապարակում է արել Ջալալ Հարությունյանի և Դավիթ Տոնոյանի հեռախոսա-զրույցներից մեկի վերաբերյալ և մանրամասներ ներկայացրել ծագած վիճաբանությունից: Արցախի ՊԲ նախ-կին հրամանատար Ջալալ Հարությունյանի ավտոմեքենայի պայթյունին նախորդել է Դավիթ Տոնոյանի հետ նրա ունցած սուր վեճը որը պայմանավորված է եղել Հորդանանից ներկրված ՀՕՊ համակարգերի հետ կապված անսարքություններով որոնք չեն կրակել:

Վիճաբանության ընթացքում Ջալալ Հարությունյանը նշել է որ պատերազմի ավարտից հետո չի պատրաստվում լռել և տալու է այն անձանց անունները ում պատճառով Արցախի հարավում օդը դարձել է ամբողջությամբ ան-պաշտպան։Ավելին պայթյունի նախորդ օրը Ջալալ Հարությունյանը Արցախի նախագահ Արայիկ Հարությունյա-նին զեկուցել է որ արդեն անհրաժեշտ է սկսել Շուշիում և Քարինտակ գյուղում պաշտպանական կառույցների շինարարությունը Շուշիում կուտակելով լրացուցիչ ռեզերվային ուժեր և հրետանի հաշվի առնելով որ թշնա-մին նոր ուժեր է կուտակում այդ ուղղությամբ պատրաստվելով հարձակման։

Ջալալ Հարությունյանի մերձավորները համոզված են, որ դիտավորյալ կազմակերպվել է բաց կապով Ջալալ Հա-րությունյանի տեղաշարժի ուղղության արտահոսք, ինչի արդյունքում Ադրբեջանի զինված ուժերը հեշտությամբ տեղորոշել են ՊԲ հրամանատարի գտնվելու վայրը։ Հավելենք, որ ռուսական տելեգրամ ալիքները հայտնում են, որ Հայաստանի պաշտպանության նախկին նախա-րար Դավիթ Տոնոյանը, չնայած ռազմական դրության ռեժիմին նախօրեին մեկնել է Վիեննա: Ավելի վաղ հայտնել էինք որ Պատրոն Դավոն Տոնոյանին Վիեննայում բնակարան է նվիրել -գրում է Mediaport-ը: Տեսանյութը դիտեք ստորև

աղբյուր

Рейтинг
( Пока оценок нет )
FUNNY BLOG/ автор статьи
Հավանեցիք ? Կիսվեք Ձեր ընկերների հետ:
FUNNY BLOG
Яндекс.Метрика