Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ցուցարարներից 15 անձ բերման է ենթարկվել ոստիկանություն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ցուցարարներից 15 անձ բերման է ենթարկվել ոստիկանություն:Արմենպրեսի հետ զրույցում այս մասին հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:

Ժամը 19:30-ի դրությամբ՝ ոստիկանություն է բերվել 15 անձ», նշեցին վարչությունից:Մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիայի շրջանակներում փակել էին Երևանի Մյասնիկյան պողոտան՝ միակողմանի, Բաղրամյան պողոտա-Պռոշյան փողոց խաչմերուկը, Ամիրյան փողոցը:

Նոյեմբերի 11-ից սկսած մի խումբ քաղաքացիներ անհնազանդության ակցիաներ և բողոքի այլ միջոցառումներ են իրականացնում՝ պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:

Խորհրդարանական և արտախորհրդարանական 16 ընդդիմադիր կուսակցություններից բաղկացած Հայրենիքի փրկության շարժում» նախաձեռնությունը վարչապետի միասնական թեկնածու է առաջադրել ՀՀ նախկին վարչապետ և Պաշտպանության նախկին նախարար Վազգեն Մանուկյանին:

Աղբյուր

Рейтинг
( Пока оценок нет )
FUNNY BLOG/ автор статьи
Հավանեցիք ? Կիսվեք Ձեր ընկերների հետ:
FUNNY BLOG
Яндекс.Метрика