Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական տա,ձևավորվի այնպիսի իշխանություն,որն ունակ է միավեկտոր քաղաքականություն վարել Տիգրան Ուրիխանյան

Հայաստանում ստեղծված իրավիճակի համար մեղավորներ փնտրելուց առաջ նախ պետք է հասկանանք,թե ով սկզբից չհասկացավ որ այսպիսի բան է տեղի ունենալու և որ,այն դառնալու է ազգային պատմական ողբերգություն արդյոք դա կանխամտածված էր,թե ոչ Tert.am –ի հետ զրույցում ասաց «Ալյանս» կուսակցության նախագահ,Ազգային ժողովի պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը:

Եվ այդ ամենի հետևանքն այն է,որ ունենք մի քանի հազար խեղված ճակատագիր,երիտասարդներ,որոնք չունեն վերջույթներ հոգի ցանկություն ապրելու համար ասաց նա՝ նշելով,որ այս ամենի պատասխանատուները պետք է իրենց մաշկի վրա զգան այդ ցավը:Ըստ նրա՝դրա հետևանքն այն խոսքերն ու շռայլություններն էին,որ հնչում էին՝ «Արցախը Հայաստան է և վերջ», «ինչ ուզում եմ, այն էլ բանակցում եմ»։

Բնականաբար առաջին պատասխանատուն նա էր, որ մարդկանց մոտ առաջացրել էր հույս, լավ, անվտանգ և կայուն ապրելու և ծաղկելու բարգավաճելու։Այդ ամենը չարեց և բերեց նրան, որ մարդիկ կոտորվեցին և դեռ մի քանի տարի մարդիկ կոտորվելու են, ու որպես վերջ այդ ամենին պսակադրեց հայտնի հայտարարությունը փաստաթղթով,նշեց Ուրիխանյանը:

Դիտարկմանը թե Ադրբեջանից մեզ համար բավական մտահոգիչ տեղեկություններ են ստացվում,որ Ադրբեջանը հաջորդ տարվա ռազամական բյուջեն 20 տոկոսով ավելացնում է,արդեն ճանապարհաշինութուն է ընթանում դեպի Մատաղիս,իսկ մեկուկես ամիս է անցել պատերազմից բայց Հայաստանում ներքաղաքական ճգնաժամ է,որն է ճգնաժամից դուրս գալու ճանապարհը,Ուրիխանյանը նշեց,որ առկա ներքաղաքական ճգնաժամը թույլ չի տալիս,որ մարդիկ դուրս գան համազգային ողբերգությունից և անցնեն գործնական քայլերի և դիմագրավեն շատ կարճ ժամանակ հետո վրա հասնող վտանգները։

Ադրբեջանը շարունակում է անթաքույց նկրտումներ դրսևորել մեր հանդեպ՝երկու մարդ երկու դրոշով կանգնեցին և ասեցին,որ Երևանը Զանգեզուրը,Սևանը մեր պատմական տարածքներն են և Խծաբերդի դեպքերին ականատես եղանք,թե ինչպես են մեծ տանկեր բերում զոհեր և գերիներ ուենեցանք և այն,որ պատերազմը շարունակվում է և այն,որ հիմա մենք նստած ենք ծավալներով ավելի մեծ ազդեցություն ունեցող դանդաղ գործողության ռումբի վրա,դա միանշանակ է և պայթելու է շատ ավելի վատ և պայթելու է մի օր Թուրքիայի կողմից» ասաց նա:

Նրա համոզմամբ՝Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական տա,ձևավորվի այնպիսի իշխանություն,որն ունակ է միավեկտոր քաղաքականություն վարել «Պետք է այնպիսի իշխանություն,որը հստակ առանց ձևականության և սեթևեթանքի նոր որակի դաշինք կկազմի ՌԴ–ի և ՀԱՊԿ անդամ մյուս ցանկացող պետությունների հետ և կպատրաստվի միութենական նոր միավորման ձևավորմանը՝ՀՀ-ի մասնակցությամբ:Այլ կերպ չի լինելու ապահովվել տարածաշրջանում անվտանգություն՝մասնավորապես ՀՀ-ում և Արցախի Հանրապետության մնացորդների նկատմամբ կայուն և անվտանգության հեռանկար հաշվի առնելով Թուրքիան»:

Հարցին թե Փաշինյանը նշում է,որ ժողովուրդը չի ցանկանում իր հրաժարականը,դրա համար չի տալիս հրաժարական ինչպես սահմանադրական ճանապարհով փոփոխությունների հասնել,պատգամավորը նշեց Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական տա:Ես կարծում եմ որ ողջամտությունը կհաղթի,և կտա եթե չհաղթի ողջամտությունը,ուրեմն պետք է օգտվենք Նիկոլ Փաշինյանի առաջարկած բանաձևից՝ժողովուրդը պետք է որոշի ինչ անել ով հեռանա,ով մնա»:

Աղբյուր

Рейтинг
( Пока оценок нет )
FUNNY BLOG/ автор статьи
Հավանեցիք ? Կիսվեք Ձեր ընկերների հետ:
FUNNY BLOG
Яндекс.Метрика