Նիկոլ Փաշինյանը հայտարարեց որ նաև ռուս խաղաղապահներ են գտնվում շրջափակման մեջ

Մեր տեղեկություններով՝նաև ռուս խաղաղապահներ են գտնվում շրջափակման մեջ:Այս մասին Ազատության հետ զրույցում հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մեր տեղեկություններով՝նաև ռուս խաղաղապահներ են գտնվում շրջափակման մեջ:Կապի խնդիր կա որովհետև տեղանքի բերումով,նաև իրադարձություների բերումով հաղորդակցության որոշակի խնդիրներ կան ընդորում այդ խնդիրներն ունեն նաև ռուս խաղաղապահները և այնտեղ որոշակի ճգնաժամային իրավիճակ ունենք մենք»,-ասել է Փաշինյանը:

 

Նա հաստատել է,որ ունենք նոր գերիներ Այո,այդ տեղեկատվությունը կա բայց էլի ուզում եմ ասել,որ սա այդ նույն իրադարձության շրջանակում է, այսինքն դրանք ոչ թե տարբեր հատվածներում տեղի ունեցող տարբեր իրադարձություններ են,այլ Խծաբերդ-Հին Թաղեր հատվածում տեղի ունեցող իրադարձությունների շրջանակում են»:

Փաշինյանն անդրադարձել է նաեւ իր հրաժարականին նշելով.«Հարցն այն չէ, թե վարչապետը հեռանա,թե չհեռանա,հարցն այն է թե ով է որոշում թե ով է Հայաստանի Հանրապետությունում վարչապետը:Ժողովուրդը պետք է իր ընտրությամբ որոշի արտահերթ ընտրությունները չեն կարող լինել միայն իմ կամքով և որոշմամբ, դրա շուրջ պետք է ձեռք բերվի համաձայնություն»»:

Դիտարկման որ ինքն ասում է,որ պատասխանատվություն է կրում,բայց մեղադրանքներն ուղղում է այլ ուղղություններով վարչապետն արձագանքել է. «Շատ լավ, ես ասում եմ՝ ես ինձ համարում եմ թիվ մեկ պատասխանատուն,բայց չեմ համարում թիվ մեկ մեղավորը»:

Ինչ վերաբերում է պտերազմին պատրաստ չլինելուն,Փաշինյանն ասել է.«Պատերազմից խուսափելու տարբերակն,ըստ էության Ղարաբաղի կարգավիճակից հետագա հրաժարվելն էր:Իրավիճակը հասել էր մի կետի երբ որ պատերազմն անխուսափելի էր:Մենք էլ ենք վերլուծել որ հնարավոր է չպարտվել,և եթե հնարավոր է չպարտվել, ուրեմն պետք չէ հանձնվել»:

Աղբյուր

Հավանեցիք ? Կիսվեք Ձեր ընկերների հետ:
FUNNY BLOG
Яндекс.Метрика