Նիկոլ Փшշինյանը հшնդիպել է գերեվшրված և шնհետ կորած шնձանց ընտшնիքների անդшմներին

Նիկոլ Փաշինյանը կառավարությունում շարունակում է հանդիպումները արցախյան պատերազմի ընթացքում գերեվարված,անհետ կորած զինվորականների և քաղաքացիական անձանց ընտանիքների անդամների հետ:Այս մասին հայտնում է վարչապետի աշխատակազմը Վարչապետը մանրամասներ է ներկայացրել Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի ներկայացուցիչների հետ ունեցած քննարկումներից և նշել,որ վերջիններիս հետ հանդիպմանը ընդգծել է,որ կառավարությունը ևս մտահոգված է որոնողական աշխատանքների գերեվարված անձանց հետվերադարձի ապահովման ուղղությամբ տարվող աշխատանքների ծավալներով ու ներդրել և շարունակելու է բոլոր ջանքերը նպաստելով վերը նշված աշխատանքների առավել արդյունավետ և արագ իրականացմանը

Նիկոլ Փաշինյանը նշել է,որ ՀՀ կառավարությունը պատրաստակամություն է հայտնել անելու ամեն ինչ,ինչը կնպաստի ԿԽՄԿ ի ռեսուրսների ընդլայնմանն ու մեծացմանը:Նիկոլ Փաշինյանը ընտանիքների անդամներին հորդորել է հանուն աշխատանքների արդյունավետության ապահովման՝ զերծ մնալ սոցանցերում տեղորոշման մասին կամ լրացուցիչ այլ տեղեկատվության տարածումից

Պաշտպանության նախարարության ներկայացուցիչը մանրամասներ է ներկայացրել վերջին օրերին իրականացված որոնողական աշխատանքների և աճյունների փոխանակման աշխատանքների վերաբերյալ Կառավարության ղեկավարը լսել է ընտանիքների անդամների մտահոգություններն ու պատասխանել նրանց հարցերին

Աղբյուր

Հավանեցիք ? Կիսվեք Ձեր ընկերների հետ:
FUNNY BLOG
Яндекс.Метрика