Ներկш պшհին ամբողջովին նոր իրшվիճակ է ստեղծվել Ալիև

ԵԱՀԿ Մինսկի խումբը որևէ դերակատարություն չի ունեցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում:ТАСС գործակալության փոխանցմամբ՝նման հայտարարությամբ հանդես է եկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝Բաքվում այսօր ընդունելով ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի ֆրանսիացի համանախագահներ Էնդրու Շոֆերին և Ստեֆան Վիսկոնտիին:Ցավոք սրտի Մինսկի խումբը որևէ դեր չի խաղացել հակամարտության կարգավորման հարցում:Չնայած որ 28 տարվա ընթացքում մանդատ է ունեցել դրա համար: Ես 17 տարի մասնակցել եմ բանակցություններին:

Սակայն անգամ եթե Մինսկի խումբը հանդես է եկել գաղափարներով և փորձել է ստեղծագործաբար մոտենալ հարցին,դա որևէ արդյունք չի տվել» ասել է Ալիևը:Նրա խոսքով հակամարտության կարգավորումն ամբողջովին փոխել է իրավիճակը տարածաշրջանում: «Ներկա պահին ամբողջովին նոր իրավիճակ է ստեղծվել շեշտել է Ալիևը՝ համաձայնելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի գնահատականի հետ, որ ԼՂ հակամարտությունն արդեն պատմության գիրկն է անցել:

Վերջինս հավելել է,որ Բաքու այցելելու նախաձեռնությունը համանախագահներինն է եղել,և ինքը նրանց չի հրավիրել:Այստեղ գալը ձեր գաղափարն է եղել:Կարող եմ ևս մեկ անգամ ասել դա տեսախցիկների առաջ:Ես Մինսկի խմբին չեմ հրավիրել,սակայն երբ ինձ տեղեկացրին որ Մինսկի խումբը ցանկանում է գալ ասացի թող գան,ես դեմ չեմ:Գուցե ինձ ասելու բան ունեն» ասել է Ալիևը:

Աղբյուր

Հավանեցիք ? Կիսվեք Ձեր ընկերների հետ:
FUNNY BLOG
Яндекс.Метрика