Նախկինում ոչ մի անգամ այդպիսի ծավալով գերիների վերադարձ տեղի չի ունեցել Փաշինյան

Վերջին բավականին երկար տարիներին ՀՀ-ից միշտ գերիներ են եղել Ադրբեջանում։Հիմա գերիների թիվը մեծ է բայց եթե այդ տրամանաբությամբ նայենք,այդ ողջ ընթացքում երբեք ավելի մեծ թվով գերիներ ՀՀ չեն վերադարձվել քան վերադարձվել են նոյեմբերի 9-ից հետո։Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում հայտարարեց Նիկոլ Փաշինայնը՝պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանի՝ գերիների վերադարձի վերաբերյալ հարցին։

Նախկինում ոչ մի անգամ այդպիսի ծավալով գերիների վերադարձ տեղի չի ունեցել»-ասաց Փաշինյանը հավելելով թե ընդդիմությունն իր շեշտադրումներով վտանգի տակ է դնում գերիների կյանքը։Պատգամավորը նշեց՝«Լուսավոր Հայաստանը» պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը,քանի որ կասկածներ են հայտնում,որ Փաշինյանը,լինելով պարտված ղեկավար,կկարողանա միջազգային հարթակներում ներկայացնել և պատշաճ պաշտպանել ՀՀ շահը։

Ըստ Գորգիսյանի՝ հունվարի 11-ին Մոսկվայում կայացած հանդիպումը եղավ այդ պնդումների ապացույցը, քանի որ Փաշինյանը, թեև գնում էր գերիների վերադարձի հարցի առաջնահերթությամբ, սակայն այդ հարցով որևէ ձեռքբերում չի եղել։«Սա ապացուցում է,որ այս կարևոր թեմայում,Հայաստան-Ադրբեջան բանակցություններում Դուք այլևս ունակ չեք լինելու պաշտպանել ՀՀ շահերը,ըստ այդմ ինչու չեք հեռանում հնարավորություն տալով կարող ուժերին գալ և շարունակել բանակցությունները հնարավորինս հայանպաստ ուղղությամբ»,-ասաց նա։Մանրամասները՝տեսանյութում։

Հավանեցիք ? Կիսվեք Ձեր ընկերների հետ:
FUNNY BLOG
Яндекс.Метрика