Մովսես Հակոբյանի հայտարարության մասին Նիկոլ Փաշինյան Կատարյալ անհեթեթություն է

Մենք պետք է հասկանանք՝ինչ գին էինք պատրաստ վճարել պատերազմից խուսափելու համար բանակցային գործընթացն ըստ էության հասել էր մի կետի երբ իրականության մեջ,Ղարաբաղի 7 շրջանների վերադարձը դրվում էր որպես առաջնային հարց եւ պատերազմից խուսափելու տարբերակը Ղարաբաղի կարգավիճակից հրաժարվելն էր։Այս մասին «Ազատության» հետ հարցազրույցում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը ի պատասխան դիտարկմանը,որ պատերազմից ամիսներ առաջ ԶՈւ ԳՇ պետը զգուշացրել է,որ պետք է խուսափել պատերազմից,քանի որ մեր հակառակորդն արդեն միայն Ադրբեջանը չէ,Թուրքիան կարող է ներքաշվել առաջիկա պատերազմի մեջ արդյոք պետք էր հուլիսյան մարտերը Սարդարապատում ներկայացնել որպես պատմական հաղթանակ,ինչու էր ձեր պաշտպանության նախարարն ասում՝ «նոր պատերազմ,նոր տարածքներ»։

Մեզ առաջնորդում էր գիտակցում որն այսօր գործնականում ապացուցվում է,որ ցանկացած բան որն ընդունելի է դառնում Հայաստանի համար,անընդունելի է Ադրբեջանի համար,եւ Ադրբեջանն ամեն անգամ բարձրացնում է իր պահանջների նշաձողը,եւ իրավիճակը հասել էր մի կետի,երբ պատերազմն անխուսափելի էր,նշել է վարչապետ Փաշինյանը։«Բայց չէ որ թվարկածս պատերազմից խուսափելու փորձեր չէին, այլ ավելի էին սրում իրավիճակը» դիտարկմանն ի պատասխան, Փաշինյանն ասել է

Մենք փորձ էինք անում տեր կանգնել մեր իրավունքներին։Որովետեւ հակառակն ուղղակի հանձնվելն է,եթե համարում ենք,որ հանձնվելը պատերազմից խուսափելու ճիշտ տարեբարակ է,ուրեմն այո՝սխալ ենք արել որ չենք հանձնվել։Լրագրողը հիշեցրել է վարչապետի մեկամսյա վաղեմության գրառումը,որ եթե մինչեւ պատերազմը զիջեր շրջանները,իրեն կպիտակավորեին «Նիկոլ դավաճան» եւ հարցրել,քանի որ վարչապետն է տիրապետում իրավիճակին,ինքն է ստանում ԶՈւ ԳՇ պետի զեկուցագրերը,արդյոք ավելի ճիշտ չէր լինի գնալ այդ քայլին եւ խուսափել ավելի ծանր հետեւանքներից ու մարդկային մեծ կորուստներից։

Հուլիսին մեր բանակն անցել է մարտունակության փորձություն,եւ անցել է հաջող։Իհարկե,մասշտաբները չեն եղել այնպիսին ինչպիսին եղան հետագայում պատերազմի ընթացքում։Ինչ վերաբերում է այդ գրառմանը ասեմ,որ նույնիսկ զիջումների ճանապարհով հնարավոր չէր լինելու խուսափել պատերազմից, քանի որ մեզանից պահանջելու էին ավելի մեծ զիջումներ»,ասել է վարչապետը։

«Այսինքն 5 շրջանի զիջումը չէ՞ր կանխելու պատերազմը» հարցին, Ն․Փաշինյանը բացասական պատասխան է տվել։«Մենք նորից կանգնելու էինք ավելի վատ կետից պատերազմի մեջ մտնելու առաջ», նշել է Ն․Փաշինյանը։«Այդ դեպքում խաղաղապահներ չէի՞ն գալու» հարցին, Փաշինյանն ասել է, որ փաստ չէ, որ այդ պարագայում գալու էին։«Խաղաղապահները հիմա էլ այնտեղ են, բայց Խծաբերդի համար պատերազմի մեջ չե՞նք։ Խաղաղապահների հետ կապված ամեն ինչ պարզ չէ, նրանց ներկայությունը տարբեր կոնֆիգուրացիաներով կարող էր ավելի լայնամասշտաբ պատերազմ սկսվել», նշե է վարչապետ Փաշինյանը։

Լրագրողը հիշեցրել է վարչապետի մի խոսքը, որ մենք կռվել ենք մինչեւ վերջին հնարավոր կետը, մինչդեռ ԶՈւ ԳՇ պետը պատերազմի 4-րդ օրն ասել է, որ պատերազմը 2-3 օրվա ընթացքում պետք է կանգնեցնել․ «այստեղ հակասություն չկա՞» հարցին եւս վարչապետը բացասական պատասխան է տվել։

«Կանգնեցնելու ուղղությամբ տարվել են համապատասխան աշխատանքներ։ Դուք մոռանում եք, որ եղել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների ղեկավարների հայտարարություն, եղել է հոկտեմբերի 10-ի Մոսկվայի հայտարարությունը հրադադարի մասին, հետո եղել է Ֆրանսիայի նախագահի միջնորդությունը հրադադարի մասին, հետո ԱՄՆ նախագահի հայտարարությունը հրադադարի մասին, այդ ընթացքում եղել են դիվանագիտական ջանքեր, խոսել եմ ցավոտ փոխզիջումների մասին, հրավիրել եմ ԱԽ նիստ, խոսել այդ մասին, արտախորհրդարանական ուժերին եմ ներկայացրել այդ զիջումների գնով պատերազմը կանգնեցնելու հնաավորությունը։ Այն, ինչ նոյեմբերի 9-ից հետո համարվում է դավաճանություն

այստեղ էլ ի դեպ, հակասություն կա, մի դեպքում ասվում է, որ Աղդամը, Լաչինը հանձնելը դավաճանություն է, մյուս կողմից՝ ինչո՞ւ շուտ չենք հանձնել ու կանգնեցրել պատերազմը։ Այս մեղադրանքներում էլ կան ներքին հակասություններ։ Մենք միջոցներ ենք ձեռնարկել զենք ներկրելու ուղղությամբ, որպեսզի համալրենք սպառազինության կորուստները եւ դրանք համալրվել են։ Այսինքն՝ ինչ-որ մի տեղ կանգնեցնել պատերազմը, որը հնարավորություն կտա մեզ հնարավորին բարենպաստ վիճակում։ ԳՇ պետի այդ զեկույցներից հետո արվել են գործողություններ։ Մենք ամեն ինչ արել ենք իրավիճակը փոխելու համար», ասել է նա։

Լրագրողը հիշեցրել է, որ Ռոբերտ Քոչարյանն ու Սեյրան Օհանյանն ասել են, որ նույնիսկ այդ իրավիճակում հնարավոր էր չպարտվել, ինչին վարչապետն արձագանքել է․

«Եկեք արձանագրենք, որ բոլորն ընդունում են, որ հնարավոր էր չպարտվել։ Այսինքն, մեր ընդդիմախոսների հայտարարություններով դուք պատասխանում եք ձեր հարցին, այսինքն՝ եթե հնարավոր է չպարտվել, ուրեմն պետք չի հանձնվել։ Այս հարցը հույս ունեմ արանքից դուրս եկավ։ Ասում են՝ ես եկել եմ ու բանակը գլխատել եմ, բանակում ոչ մի նոր մարդ չի հայտնվել։ Բոլոր այն մարդիկ, որոնք բանակում զբաղեցրել են բարձր պաշտոններ՝ եղել են բարձրաստիճան զինվորականներ, ուրիշ տեղից չեն բերվել», ասել է Նիկոլ Փաշինյանը։

Դա կատարյալ անհեթեթություն է, ասել է Ն․Փաշինյանը, անդրադառնալով գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի դիտարկմանը, որ պատերազմի 3-րդ օրը վարչապետի հրամանով կասեցվել է բանակի լրահամալրումը, զորակոչ չի հայտարարվել, փոխարենը կամավորների է կոչ արվել մեկնել ռազմաճակատ։

«Եթե կա ձայնագրություն՝ թող հրապարակեն։ Հիմա քրեական գործ է հարուցված, չեք հրապարակում՝ տարեք քննչական մարմին ներկայացրեք։ Այդպիսի որոշում չէի կարող կայացնել եւ չեմ կայացրել», հայտարարել է վարչապետ Փաշինյանը։

Նա հերքել է տեղեկությունը, թե ինքը հրաման է տվել գրավել Լելե թեփե բարձունքը, որը հակառակորդին էր անցել 2016-ի Ապրիլյան պատերազմում։

«Շքերթի ժամանակ Ալիեւը հայտարարում է Զանգեզուրի, Սեւանի, Երեւանի՝ ադրբեջանական պատկանելության մասին, իսկ Հայաստանում ձեր քաղաքական թիմի անդամները խոսում են Ադրբեջանի ու Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու մասին»,լրագրողի այս դիտարկմանը Փաշինյանը պատասխանել է․

«Ադրբեջանը տասնամյակներով խոսում է այդ մասին։ Մի դեպքում մեր ընդդիմախոսներն ասում են՝ ինչու չենք կարգավորել հարաբերությունները, մյուս դեպքում՝ ինչի ենք խոսում այդ հարաբերությունները կարգավորելու մասին»։

Աղբյուր

Հավանեցիք ? Կիսվեք Ձեր ընկերների հետ:
FUNNY BLOG
Яндекс.Метрика