Մեր արտգործնшխարարի կմկմшլով խոսքին նшյելով չէի ցանկшնա իր հետ երկրորդ անգшմ հшնդիպել ու բшռ փոխшնակել Թագուհի Թովմասյան

Հայն ու ադրբեջանցին միասին չեն կարող շահագործել հանքն այն պարզ աշխարհագրական պատճառով,որ կոմունիկացիոն բոլոր ռեսուրսները մեր հայկական կողմից են,այսինքն՝այն կողմից հիմա անհնարին է շահագործել Իսկ եթե Ադրբեջանը որոշի հանքի իր բաժինը շահագործել ապա տարիներ են պետք լինելու դրան պատրաստվելու համար։Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը խոսելով ՊՆ-ին և Կառավարությանն ուղղված իր այն նամակի մասին,որով նա փորձել էր հասկանալ այս իրավիճակում Սոթքի հանքի հետ կապված հետագա անելիքների մասին

Ըստ նրա մարմինների կողմից տված պատասխանները բավարար չեն և չեն կարող բավարար լինել այնքան ժամանակ մինչև Սոթքի հանքավայրը չի անցնի իր բնականոն աշխատանքին:«Առաջ,եթե մտածում էինք բնապահպանական ինչ ինչ խնդիրների մասին,հիմա մեզ համար օրհասական է սոցիալական և կենցաղային տարրական հարցերի լուծումը,որը տվյալ պարագայում ապահովում է Սոթքի հանքավայրը Վարդենիսը և նրա մի խումբ բնակիչներ,ըստ էության կախված են այդ աշխատատեղից» ասաց նա:Թովմասյանի ներկայացմամբ հանքավայրում 984 աշխատակից կա բոլորն էլ այդ տարածաշրջանից են և եթե հանքն իր ամբողջ ծավալով չաշխատի կրճատումներն անխուսափելի են:

Ըստ նրա՝այս առաջացած խնդրի լուծում միայն կարող է լինել հայկական կողմի բանակցող ճկուն տեղեկացված հայկական շահը գիտակցող քայլերը:Ես չգիտեմ ում դեմքով պետք է իրականացվի այդ բանակցությունները և այդ հատկանիշներով ով է օժտված,բայց բանակցությունների սեղանին պետք է միայն այդպիսի կերպար գնա որովհետև այսօրվա մեր արտգործնախարարին նայելով՝սկսած իր արտաքին տեսքից և կմկմալով խոսքից ես օրինակ կյանքում չէի ցանկանա կյանքում իր հետ երկրորդ անգամ հանդիպել ու որևէ բառ փոխանակել,ուր մնաց որևէ հարցի շուրջ համաձայնության գալ։

Կարծում եմ՝ժամանակն է,որ մենք մի քիչ խարիզմայի մասին մտածենք,ի վերջո Հայաստանում խարիզմատիկ լիդերներ շատ կան,որոնք բանիմաց են,կյանքի փորձ ունեն,կյանքում հաջողության են հասել»շեշտեց Թովմասյանը Հարցին,թե բանակցողի դերում կարող է Նիկոլ Փաշինյանը լինել և Հայաստանի Արցախի շահերը պաշտպանել բանակցության սեղանի շուրջ պատգամավորն արձագանքեց որևէ մեկի մոտ արդեն չկա տեսակետը որ մեր երկրում անհրաժեշտություն չկա արտահերթ խորհրդարանական ընտրությունների սա գիտակցում է նաև Փաշինյանը

Աղբյուր

Հավանեցիք ? Կիսվեք Ձեր ընկերների հետ:
FUNNY BLOG
Яндекс.Метрика