Մենք նախնական 300 հազար բնակչի հաշվով կորոնավիրուսի պատվաստանյութ ենք պատվիրել․ Թորոսյան

Կորոնավիրուսի հետ կապված առողջապահական համակարգի ծանրաբեռնվածությունը գտնվում է տանելի վիճակում: Այս մասին Կառավարության այսօրվա նիստում հայտարարեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Մենք երեկվանից չունենք քաղաքացիներ, որոնք գտնվում են ծանր վիճակում ու չենք կարողանում տեղավորել, հույս ունենք՝ իրավիճակը կպահպանվի՝ մեր բոլորի, ազգաբնակչության օգնությամբ, որովհետեւ կանոնների պահպանումը շատ կարեւոր է»,- ասաց նախարարը՝ հավելելով՝ դեռեւս չեն մտածում մահճակալային ֆոնդը թեթեւացնելու ուղղությամբ:

Նախարարը ասաց, որ ձմեռային սեզոնին հնարավոր է նորից անկում, բայց հետո նորից աճ։ Անդրադառնալով պատվաստանյութի ձեռքբերման հարցին՝ նախարարն ասաց, որ կանխավճար են տվել պատվաստանյութ ձեռք բերելու համար։ «Մենք նախնական պատվիրել ենք մեր բնակչության 10 տոկոսի չափով՝ 300 հազար բնակչի հաշվարկով, մատակարարման ամսաթիվը տատանվում է գարնան կեսերի վրա»,- նշեց նա՝ հավելելով՝ պատվաստանյութը ձեռք բերելու համար գնում են աշխարհին համընթաց։

աղբյուր

Հավանեցիք ? Կիսվեք Ձեր ընկերների հետ:
FUNNY BLOG
Яндекс.Метрика