Հնդկաստանում պարզել են նահանգներից մեկում տարածվող առեղծվածային հիվանդության բռնկման հնարավոր պատճառը

Հնդկաստանի հարավային Անդհրա Պրադեշ նահանգում տարածվող առեղծվածային հիվանդության պատճառը կորող էր լինել թունավորումը կապարով և նիկելով,որոնց հետքերը հայտնաբերվել են ջրում և կաթում Ինչպես փոխանցում է РИА Новост ն,այս մասին տեղեկացրել են նահանգի գլխավոր նախարարի գրասենյակից:Անհայտ հիվանդության տարածումը Էլուրու քաղաքում և դրա շրջակայքում սկսվել է կիրակի:Հիվանդության ախտանշաններն են նոպաները 3 5 րոպեն մեկ հիշողության կորուստը մի քանի րոպեով,հանկարծակի ուշագնացություններ գլխացավը և ցավը մեջքի հատվածում

Նշվում է,որ հիվանդության պատճառների մասին ամբողջական տեղեկությունը հայտնի կդառնա,երբ կենտրոնական գերատեսչություներն ավարտեն իրենց հաշվետվությունները:Հնդկաստանի քիմիական տեխնոլոգիաների այլ ինստիտուտներ հավելյալ ուսումնասիրություններ են անցկացնում, որոնց արդյունքները պատրաստ կլինեն առաջիկայում:Տեղի առողջապահության մարմինների տվյալներով ընդհանուր առմամբ տուժել է 505 մարդ,որոնցից 370 ն ապաքինվել են,մյուսները գտնվում են հիվանդանոցներում

Աղբյուր

Հավանեցիք ? Կիսվեք Ձեր ընկերների հետ:
FUNNY BLOG
Яндекс.Метрика