ՀՀ քшղաքшցիներից վերցնում են ընտրելու իրшվունքը Ալեն Սիմոնյшն

Մենք պետք է մի բան արձանագրենք որ այս ամենը ինչը տեղի է ունենում ես անվանում եմ էլիտաների հեղաշրջման փորձ-լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։ Նրա խոսքով այն պրոցեսները որոնք տեղի են ունենում միտումնավոր շրջանցում են ՀՀ ժողովրդին որը որ իշխանության ձևավորողն է Մի խումբ քաղաքական գործիչներ որոշել են որ իրենք պետք է ՀՀ վարչապետ որոշեն եւ այդ մարդուն նշանակեն ՀՀ ղեկավար մեկ տարով և չեն խոսում օրինակ ընտրությունների մասին այսինքն ՀՀ քաղաքացիներից վերցնում են ընտրելու իրավունքը

Բնական է որ հեղափոխությունից հետո շատ ու շատ տարբեր էլիտաներ ես հիմա կասեմ այդ էլիտաների անունները և նախապես ասեմ որ դա չի վերաբերում այդ բնագավառի բոլոր ներկայացուցիչներին կորցրել են իրենց հնարավորությունները գումար աշխատելու կոչումներ ստանալու հնարավորությունը և այսօր տեսնելով որ իրավիճակը բարդ է տարբեր էլիտաների կողմից բրդվում են առաջ որպեսզի ՀՀ-ում իշխանափոխություն լինի բայց զավեշտն այն է որ չեն ուզում ընտրություններ լինեն

Ես չեմ բացառում որ կարող է արտահերթ ընտրություններ լինեն։ ՀՀ այսօրվա իշխանությանը կարելի է տարբեր բաների մեջ մեղադրել բայց այս իշխանությունն այնպիսի եզակի է որ այնպիսի երկու ընտրություն է կազմակերպել որը որևիցե մեկի մոտ կասկած չի առաջացրել։ Իսկ ով որոշեց որ պետք է Վազգեն Մանուկյանը լինի կարող է դուք ուզում եք որ վարչապետը լինի Էդմոն Մարուքյանը կամ ինչ որ մեկը Այստեղ ամենակարևորը այն է որ միայն ու միայն ժողովուրդը պետք է որոշի

աղբյուր

Հավանեցիք ? Կիսվեք Ձեր ընկերների հետ:
FUNNY BLOG
Яндекс.Метрика