ՀՀ սшհմшնների անխшխտելիությшն սկզբունքը չի կարող որևէ կերպ կшսկածի տшկ դրվել Նիկոլ Փաշինյшնը Սյունիքից տարшծքներ կորցնելու խոսшկցությունների մшսին

Այստեղ կան մեզ համար զգայուն հարցեր և այդ հարցերի կառավարման շուրջ տեղի են ունենում ինտենսիվ բանակցություններ բայց կրկին ուզում եմ ընդգծել որ նոյեմբերի 9-ի հայտարարության իրագործման փուլում Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմանները մնացել են և կմնան անձեռնմխելի այսինքն ՀՀ սահմանների անխախտելիության սկզբունքը չի կարող որևէ կերպ կասկածի տակ դրվել: Այս մասին այսօր իր ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը խոսելով վերջին շրջանում Սյունիքից տարածքներ կորցնելու վերաբերյալ քննարկվող հարցերի մասին

Այսօր տեղի ունեցող գործընթացները որոնք երբեմն ցավոտ են շատերը փորձում են օգտագործել ներքաղաքական նպատակներով: Ապատեղեկատվության հսկայական հոսքեր են դրվել շարժման մեջ այդ հոսքերի մեծ մասը կառավարվում է արտերկրից ու չենք կարող բացառել դրանց առնչությունը օտարերկրյա ծառայությունների հետ- ասաց նա

Նիկոլ Փաշինյանը նշեց թե ըստ առավոտյան լրահոսի ողջ գիշեր Սյունիքի մարզում մարտական գործողություններ են տեղի ունեցել մինչդեռ ճշմարտությունն այն է որ Սյունիքում ռազմական առումով բոլոր գիշերները հանգիստ են անցել:

Նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ Զանգելանի և Կուբաթլուի շրջանների մասին հիշատակում չի եղել որովհետև հայտարարության ստորագրման պահին այդ տարածքների 90 և ավելի տոկոսը ցավոք եղել է Ադրբեջանի հսկողության ներքո և բանակցությունների ընթացքում եղել է ըմբռնում որ պետք է տեղի ունենա սահմանային գծերի ճշգրտում ինչը առաջիկա շաբաթվա ընթացքում պետք է իրականացվի-հավելեց նա:

Հիշեցնենք որ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 10-ին ստորագրել է եռակողմ հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները Շուշին ու Հադրութը բացառությամբ մի գյուղի գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։

Ըստ այդ հայտարարության Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբ այդ թվում հրաձգային զենքով զինված 1960 զինծառայող 90 զրահամեքենա 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա

աղբյուր

Հավանեցիք ? Կիսվեք Ձեր ընկերների հետ:
FUNNY BLOG
Яндекс.Метрика